«Ընդամենը ժամանակավոր զինադադար է ժողովրդի և կառավարող վերնախավի միջև». Լևոն Զուրաբյան

Անցումային արդարադատության գործիքը դեռ չի բնորոշում դրանով կատարվող աշխատանքի որակը, այն կարող է և լավ օգտագործվել, և վատ։ Բայց որ այդ գործիքն անհրաժեշտ է, դա մեզ մոտ կասկած չի հարուցում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ խոսելով անցումային արդարադատության մասին։

Ըստ նրա՝ ավտորիտարիզմի, բռնաճնշումների, կոռուպցիայի ու ավազակապետության վրա հիմնված մի հասարակարգից անցում է կատարվում դեպի ժողովրդավարություն։

«Այն, ինչ մենք ունենք այսօր, դա ընդամենը ժամանակավոր զինադադար է ժողովրդի և կառավարող վերնախավի միջև։ Հասարակությունը դեռ իր իրավունքները չի վերականգնել։ Անցումային արդարադատության ամբողջ իմաստը իրավունքների վերականգնումն է, այսինքն՝ այդ բոլոր մարդիկ պետք է հաշտվեն իրենց պետության հետ»,- ասաց Լ.Զուրաբյանը:

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը, ըստ նրա, ուշացած է, պետք է նման գործընթաց հեղափոխությունից հետո լիներ։

Զուրաբյանի կարծիքով՝ դատական կոռումպացված իշխանության պահպանումն այսքան ժամանակ լուրջ սխալ է. «Այսօր Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ազատումը այդ սխալի հետևանքն է»։

Լ.Զուրաբյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բազմաթիվ սխալներ է անում, սակայն այն անխոս ավելի լավն է ՀՀ համար, քան նախկին ռեժիմը:

Տեսանյութեր

Լրահոս