1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սանիտարահիգիենիկ պայմանների պատճառով դադարեցվել է հացի արտադրության 20 տնտեսավարող սուբյեկտի աշխատանքը

Սանիտարահիգիենիկ պայմանների պատճառով դադարեցվել է հացի արտադրության 20 
տնտեսավարող սուբյեկտի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում պետական վերահսկողություն է իրականացվել 622 սուբյեկտների մոտ, ինչի արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա կասեցվել է 35 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ամփոփելով 2017 թվականի առաջին կիսամյակում իրականացված վերահսկողության արդյունքները, այս մասին տեղեկացրեց Սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:

Նրա խոսքով՝ վերահսկողության արդյունքում առավել հաճախ արձանագրված խախտումները հիմնականում առնչվել են սանիտարահիգիենիկ պահանջների եւ մակնշման անհամապատասխանություններին, համապատասխանության գնահատման ընթացակարգերին, աշխատակիցների նախնական եւ պարբերական բժշկական զննություններին, լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրված անհամապատասխանություններին:

«Հատուկ ուշադրություն է դարձվել նախակրթական եւ հանրակրթական ուսումնական հաստատությունների սննդամթերքի անվտանգության խնդիրներին: Պետական վերահսկողությանը զուգահեռ հանրապետության բոլոր մարզերում մարզպետարանների պատասխանատուներին եւ հանրակրթական հաստատությունների տնօրեններին ներկայացվել են սահմանված պահանջների ու համակարգային խնդիրների լուծման ուղիները»,-ասաց նա:

Անդրադառնալով զովացուցիչ ըմպելիքների ոլորտում իրականացված վերահսկողության միջոցառումներին՝ Վահե Դանիելյանը նշեց, որ 34 տնտեսավարող սուբյեկտներից 16-ի արտադրական գործընթացը ժամանակավորապես կասեցվել է: Դադարեցվել է նաեւ հացի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող 20 տնտեսավարող սուբյեկտների աշխատանքը սանիտարահիգիենիկ պայմանների  անհամապատասխանության հիման վրա:

«Իրականացվել են նաեւ վերանորոգման եւ արտադրական սարքավորումներով վերազինման աշխատանքներ: Ոլորտային քննարկումներ ենք ունեցել շուրջ 700 տնտեսվարողների հետ ինչպես Երեւանից, այնպես էլ մարզերից»,-նշեց Վահե Դանիելյանը՝ հավելելով, որ սեպտեմբերի 1-ից հաց-հացաբուլկեղենը եւ միսը պետք է տեղափոխվեն սանիտարական անձնագրեր ունեցող տրանսպորտային միջոցներով, որի մասին արդեն իսկ ծանուցումներ են ուղարկվել 1316 տնտեսվարողների:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]