Քաղաքական 11:55 05/06/2021 Հայաստան

05.06.2021. «Հենակետ». Ադրբեջանցիները դիրքավորված՝ ամուր հենակետեր են դնում նաև Գեղամասար համայնքում

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին.

«Սյունիքի մասին

Ինչպես նախորդ մի քանի շաբաթվա ժամանակահատվածում, այնպես էլ ընթացքիկ օրերին ԶԼՄ-ներում և ողջ մեդիատիրույթում գլխավոր քննարկման թեման Սյունիքի ու Գեղարքունիքի  սահմանների շուրջ ծավալվող զարգացումներն են։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, տեղակայվել է Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, մասնավորապես Սև լճի մերձակայքում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի մի շարք հատվածներում, կիլոմետրերով խորացել և չեն հեռանում։ Նաև պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում։

Ընթացիկ շաբաթվա սկզբնամասում մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ ռուսական կողմի ներկայացուցիչները դրոշներով գտնվում են Կութում: Տեղեկությունը հաստատել է նաև Կութ համայնքի վարչական ղեկավարը։ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ մայիսի 29-ին ռուսական խաղաղապահ զորքերն այցելել են նշված գոտի՝ որոշակի աշխատանքներ իրականացնելու համար։ Ըստ ՊՆ-ի՝ խաղաղապահները Կութ գյուղում էին՝ սահմանային իրադրության հանգուցալուծման նպատակով։

Մայիսի 31-ին մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե ադրբեջանցի դիրքապահները ավտոմատներով սպառնացել են հայ հովիվներին, ովքեր կենդանիներին արածացնելու էին տարել հայկական տարածքում։ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ վարչական շրջանի բնակիչ Նվեր Հակոբջանյանը հաստատել է այդ տեղեկությունը։

Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն էլ հայտնել է, որ յուրաքանչյուր նման դեպքից հետո հայկական կողմը դիմում է ռուսական կողմին, հետո սկսվում են բանակցությունները, և քանի որ ադրբեջանական կողմի համար էլ է խնդիր անասունների՝ իրենց տարածք անցնելը, զգուշացնում են հայկական կողմին։

Հունիսի 1-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ վերջին սահմանային միջադեպերի ֆոնին սահմանի դելիմիտացիան պետք է բացառապես իրականացվի բանակցությունների միջոցով, առանց ուժի կիրառության։ Մակրոնը պնդել է, որ ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից ու կոչ արել կողմերին վերադառնալ մայիսի 11֊ի դրությամբ եղած դիրքեր, ինչպես նաև ազատ արձակել բոլոր գերիներին ու ապահովել հումանիտար օգնության հասանելիություն։

ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շուտով կարող են համաձայնության գալ Ադրբեջանի և Հայաստանի սահման այցելելու հնարավորության շուրջ:

Հունիսի 2-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Փաշինյանը ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Եվրախորհրդի նախագահը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել վերսկսել բանակցությունները։

Հունիսի 2-ին ԱՄՆ Պետդեպը արձագանքել է Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկին, կողմերին հորդորելով հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած բանակցություններին: Պետդեպը երկու կողմերին կոչ է արել սահմանային միջադեպերրը լուծել շտապ և խաղաղ ճանապարհով, իսկ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այդ ջանքերին։

Նույն օրը Մոսկվայում եռակողմ քննարկում է տեղի ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև սահմանային լարվածության վերաբերյալ։ Նշվում է, որ կողմերը համաձայնել են շարունակել հետագա աշխատանքային շփումները:

Հունիսի 2-ի առավոտյան Գեղարքունիքում կրկին միջադեպ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ։ Դրա հետևանքով երկու հայ զինծառայող թեթև մարմնական վնասվածք են ստացել։

ՊՆ-ից հայտնել են` միջադեպի ընթացքում հրազեն չի կիրառվել. այն արագ հարթվել է հրամանատարության ջանքերով:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին, նշել է, որ բանակցություններ են ընթանում, որ նրանք հետ քաշվեն: Այդ ընթացքում կորոշվի, թե ինչ կլինի սահմանային իրավիճակը։

Ինչ վերաբերում է գերիների վերադարձին և հարցին, թե ԱԱԾ-ի մասով ի՞նչ աշխատանքներ են տարվում ԱԱԾ տնօրենի տեղակալն ասել է, թե աշխատանքներ է կատարվում, որ հետ վերադարձվեն:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հաղորդագրություն է տարածել, որում մանրամասներ են ներկայացվում Սյունիքի ՀՀ սահմանային գյուղերից ՀՀ ՄԻՊ ին ուղղվող ահազանգերի ու դրանց ստուգման արդյունքների վերաբերյալ:

Հայտարարությունը վերաբերում է Սյունիքի մարզի Խնածախ, Խոզնավար, Արավուս, Վերիշեն, Ակներ գյուղերից ՄԻՊ-ին ուղղվող ահազանգերին այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայության պատճառով սահմանային բնակիչների կոպտորեն ոտնահարված կամ լրջորեն վտանգված են իրենց իրավունքները:

Մել այլ հաղորդագրության մեջ ՄԻՊ-ը ներկայացնում է, թե ինչպես են ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ կանգնեցնում գյուղացիներին և փորձում են իրականացնել մեքենաների խուզարկություններ։

Միաժամանակ, Կութ համայնքի ղեկավարը հունիսի 5-ին տեղեկացրել է, որ շարունակում են հեռադիտակով հետևել իրենց սարերում տեղակայված ադրբեջանական կողմի շարժին, որոնք առաջին օրերին գյուղի բարձունքներում էին տեղակայվել, վրաններ դրել, հիմա էլ փորում են հայկական հողերը ու խրամատավորվում։

Ադրբեջանական դիրքերը մոտ են Վերին Շորժայի սարատեղիներին։ Մայիսի 12-ից ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցիները ինժեներական աշխատանքներ են սկսել, տեխնիկա են աշխատեցնում, իրենց համար դիրքերը կապող ճանապարհ կառուցում։

Ադրբեջանցիները դիրքավորված՝ ամուր հենակետեր են դնում նաև Գեղամասար համայնքում, պաշտպանվելու համար ինժեներական աշխատանքներ անում։

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ այցելության շրջանակներում հունիսի 3-ին այցելել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Մեղրիի սահմանապահ ջոկատ, ծանոթացել ծառայության պայմաններին, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել Հայաստանում տարբեր տարիներին զոհված հերոս սահմանապահների հիշատակին:

Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Մայիսի 31-ին անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ծնողները փակել են Հերացի փողոցը։ Զինծառայողներից մեկի հարազատը հայտնել է, որ զոհված տղաների աճյունների թվերում անճշտություններ կան, 200 մարմին անհայտ տեղում է եղել ու հիմա մարմիններ են ի հայտ գալիս ՝ «տարբեր պահած տեղերից»։

Հարազատները պարտադրել են շտապ պատասխաններ տալ, իսկ մարզերում բնակվող հարազատներին կոչ են արել դիահերձարաններից պահանջել կոնկրետ տվյալներ։

Թեմայի շրջանակներում սոցցանցերում լայնորեն սկսվել են տարածվել Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին ոչ պատշաճ ձևով պահվող  զոհված զինծառայողների տասնյակ մարմիններ ՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած։

ՀՀ ԱՆ պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ներողություն է խնդրել պատերազմում զոհվածների հարազատներից: Նա նշել է, թե իր բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չի այցելել և համոզվել դիակների պատշաճ պահպանման պայմանների հարցում:

ՀՀ վարչապետի խոսնակն էլ հայտնել է, որ Փաշինյանը նախկինում հաշվի առնելով զոհված զինծառայողների հարազատների մտահոգությունները դիերի պահման պայմանների վերաբերյալ՝ հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչություններին ապահովել պատշաճ պայմաններ։ Իսկ հիշյալ դեպքի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն, պարզելու՝ որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետևանքով է առաջացել նման խնդիր։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ զինծառայողների դիերն ու մասունքները պարկերով նկուղներում թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ։ Իսկ միջադեպի հետ անմիջական առնչություն ունեցող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից։

Հունիսի 1-ին, Փարիզում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի ԱԺ նախագահ Ռիշար Ֆերանը հայտնել է, որ Ֆրանսիայի ԱԺ-ում այժմ մշակվում է հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ նոր բանաձև։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, կոչ անելով ազատ արձակել բոլոր գերիներին և ակնկալել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանին խաղաղ դելիմիտիացիա տեղի կունենա։

Շաբաթվա ընթացքում հայկական լրատվական կայքերից մեկը  փորձել է  ՊՆ-ից ճշտել, թե ինչ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում 6 գերիների վերադարձի հարցով։ Ի պատասխան՝ ՊՆ-ից հայտնել են, թե  վեց զինծառայողի վերադարձի հարցով դեռևս տեղեկություններ չկան՝ միաժամանակ նշելով, որ գերեվարված անձանց հարցով զբաղվում է ՀՀ փոխվարչապետի գրասենյակը, ԱԳ նախարարությունը, ՀՀ ՊՆ-ն լիազորված չէ լիարժեք մեկնաբանելու գերեվարվածների մասին տեղեկությունները, քանի որ դա գերատեսչական խնդիր չէ, այլ պետական մակարդակի հարց։

Սակայն փոխվարչապետի մամուլի քարտուղարը հայտնել է, որ տեղեկատվությունը պետք է փորձեն ստանալ ՀՀ ՊՆ-ից, քանի որ դա իրենց լիազորությունների շրջանակներում է։

Հունիսի 2-ին  անհետ կորած, գերեվարված զինվորների հարազատները հավաքվել են  ՌԴ դեսպանատան մոտ՝ ակնկալելով ՌԴ-ի օգնությունն իրենց զավակներին վերադարձնելու հարցում, քանի որ ՀՀ իշխանություններից որևէ ակնկալիք չունեն այևս։

Ծնողները նշել են, որ ունեն ապացույցներ իրենց երեխաների գերեվարման վերաբերյալ, բայց իշխանությունները ոչինչ չեն անում նրանց վերադարձնելու ուղղությամբ, չեն հրապարակում հաստատված ցուցակները։ Փոխարենը՝ փորձում են լռեցնել իրենց դժգոհությունների մասին բարձրաձայնող ծնողներին, ԴՆԹ-ներ բաժանում։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել այդ երկրում պահվող հայ ռազմագերիների մասին։ Ըստ ադրբեջանական լրատվականների՝ տարածված հաղորդագրությունում նշվում է, որ ավարտվել է 14 հայ ռազմագերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերի նախաքննությունը, որոնք, իբր, ահաբեկչական և այլ հանցավոր գործողություններ են իրականացրել Ադրբեջանի տարածքում։ Գործն ուղարկվել է դատարան։

Խոսքը 44-օրյա պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդից գերեվարված շիրակցի պահեստազորայինների մասին է։

Իրավաբան Արտակ Զեյնալյանը տեսանյութեր է հրապարկել, որոնցում նկարահանված զինվորների և տեղանքի հատկանիշները թույլ են տալիս նրանց կամ տեղանքին ծանոթ անձանց պարզորոշ ճանաչել վերջիններիս: Զեյնալյանը նշել է, թե հնարավոր է այդ տղաները գերի են, իսկ եթե ճանաչողներ լինեն, կապ հաստատեն իր կամ Սիրանույշ Սահակյանի հետ։

Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է:

Այլ թեմաներ

Մայիսի 31-ին ՀՀ ԱԳ արդեն նախկին նախարար Արա Այվազյանն ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել հրաժեշտի խոսքի ժամանակ, ակնարկելով, թե այս պահին կարող են արվել քայլեր, որոնք դեմ են մեր ազգային ու պետական շահին:

Փաշինյանի խոսնակն արձագանքելով Արա Այվազյանի այդ հայտարարությանը, պարզաբանումներ է պահանջել, թե  ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է մեր երկրի պետական ու ազգային շահին:

Նույն օրը ուշագրավ մեկնաբանություններով է հանդես եկել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, ով  արձագանքել է  Փաշինյանի հայտարարությանը, թե որոշ գեներալներ բուկլետ բաժանող են դարձել։

Գեներալ-լեյտենանտը հետաքրքիր բացահայտումներ է արել, հայտնելով, որ 2019 թվականին անցկացված զորավարժությունից հետո վարչապետին 62՝ իրեն վերաբերող թերություն է ներկայացվել, որից հետո դրանցից որևէ մեկի ուղղությամբ անհրաժեշտ միջոցառում չի իրականացվել, պատերազմի ընթացքում ոչ մի թիկունքային ապահովման աշխատանքներ վարչապետը չի իրականացրել,  հոկտեմբերի 19-ի, 20-ի առաջարկի հետ կապված Փաշինյանը ստում է, խոսել է Իսկանդերի արձակման ու ռուսների հետ համաձայնեցնելու խնդիրների վերաբերյալ, և այլն։

Փորձագիտական, հասարակական-քաղաքական  շրջանակները իրենց մտահոգություններն են հայտնել և Այվազյանի, և Խաչատրյանի հայտարարությունների կապակցությամբ, նշելով, որ վերը նշված մեկնաբանությունները հաղորդումներ են հանցագործության մասին ու այդ նյութերը իրավական գործընթացներ սկսելու հիմք են դառնալու։

Հունիսի 4-ին Արտաշատում տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ուշագրավ հայտարարություն է արել, նշելով, թե նոյեմբերին Մեղրիի միջանցքի և Ղազախի գյուղերի թեման էլ է եղել քննարկման առարկա: Ըստ Փաշինյանի՝ ԳՇ պետը (այդ ժամանակ՝ Օնիկ Գասպարյան) ասում էր՝ ստորագրի այդ թուղթը, բայց ինքը ասել է, թե ձեռքերը կկտրի՝ չի ստորագրի և այդ պահին մարդիկ են եղել ներկա։

Արդեն այսօր, պատասխանելով Փաշինյանի այդ հայտարարությանը, Օնիկ Գասպարյանը նշել է, թե քննարկման ընթացքում ինքը վարչապետին առաջարկել է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը Գասպարյանը քննարկել է նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ ու վերջինիս ջանքերի շնորհիվ այդ կետը հանվել է։

ՊՆ անցուդարձի մասին

ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ 2021 թվականին Հայաստանի տարածքում կանցկացվի ՀԱՊԿ «Ամպրոպ-2021» հատուկ զորավարժություն, որում ներգրավված կլինեն ավիացիա և զրահատեխնիկա։ Նա նշել է, որ հունիսի 1-ից 3-ը Հայաստանում անցկացվել են շտաբային բանակցություններ այս զորավարժությունը նախապատրաստելու համար: Նախատեսվում է ձևավորել ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժեր:

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված տեղեկությունն այն մասին, ըստ որի՝ հունիսի 1-ի երեկոյան 40 հայ զինծառայող հատել է Ադրբեջանի սահմանը, ինչից հետո Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները «ստիպել են նրանց վերադառնալ ելման դիրքեր։
Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերի ստորաբաժանումներում անցկացվել են հրամանատարական հավաք-խորհրդակցություններ, շտաբային մարզումներ, կրակային պատրաստության պարապմունքներ և այլն։

Անվտանգության ոլորտի վերաբերյալ լրատվական հոսքերը կրկին ակտիվ քննարկման առանցքում են եղել,   ԶԼՄ-ների առանցքային թեման՝  Սյունիքի ու Գեղարքունիքի  սահմանների շուրջ տեղի ունեցող զարգացումներն են, ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների վերաբերյալ լուսաբանումները»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}