Մատչելիության հղումներ

Փաշինյանը Գյումրիում մասնակցեց երկրաշարժի տարելիցի միջոցառումներին, կառավարության նիստ անցկացրեց


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգից միանգամից Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում էր վայրէջք կատարել գիշերը՝ երկրաշարժի 30-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու:

30-րդ տարելիցին նվիրված նամականիշ մարվեց, որից հետո կառավարության արտագա նիստին դեկտեմբերի 7-ը սահմանվեց որպես հիշատակի և աղետների դիմակայության օր:

Նիստում վարչապետի պաշտոնակատարին զեկուցվեց, թե աղետի գոտում կառավարությունը ինչ է արել անցած տարի և հաջորդ տարում ինչ է նախատեսվում: Քաղաքաշինության կոմիտեի նախագահը զեկուցեց, որ աղետի գոտու 498 ընտանիքի նկատամամբ այս պահին պետությունը բնակարանով ապահովելու պարտավորություն ունի:

Վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրվեց, թե տարբեր թվեր կան տնակներում ապրողների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը դիմեց Գյումրիի քաղաքապետին՝ հարցնելով, թե քանի տնակ կա քաղաքում:

«Եղել են բազմանդամ ընտանիքներ, որտեղ ընտանիքի մի մասը տեղափոխվել է ստացած բնակարան, մի մասը մնացել է տնակում: Դա կառավարության որոշումով: Նաև կան մարդիկ, որոնք ներգաղթել են Գյումրի, տնակ են գնել, հաշվառվել են և բնակվում են: Ընդհանուր ստացվում է 2856», - ներկայացրեց Գյումրիի քաղաքապետը:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ պետք է հաշվառում իրկանացվի, թե ընդհանուր աղետի գոտում քանի անօթևան ընտանիք կա, և բնակարանյին խնդրի որ տարբերական է նպատակահարամար՝ կառուցելը թե վկայագրերի տրամադրումը․ - «Մենք անընդհատ ասում ենք աղետի գոտի, անընդհատ ասում ենք բնակարանային խնդիր, անընդհատ ասում ենք տնակային խնդիր և այլն, բայց չգիտենք ինչի մասին ենք խոսում: Հետևաբար ձևավորում եք աշխատանքային խումբ, կամ, եթե անհրաժեշտություն կա, վարչապետի որոշմամբ ա ձևավորվում այդ աշխատանքային խումբը, որի անելիքը շատ հստակ ա՝ ձևավորել «Աղետի գոտի» անունով փաթեթը, և էնտեղ հստակ պարամետրերով՝ թվերով, գումարով, հնարավոր ճանապարհային քարտեզով: Պետք ա հասկանանք ինչ ա պետք անել, ինչքան գումար ա հարկավոր և ինչքան ժամանակ ա հարկավոր էսօրվա մեր ընթացիկ պրոցեսների համատեքստում էդ խնդիրները լուծելու համար»:

Նիստի ավարտից հետո երկրաշարժի զոհերի հուշարձանի մոտ նախ հոգեհանգստի կարգ մատուցվեց Շիակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ: Վարչապետի պաշտոնակատարը դիմեց հավաքվածներին՝ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:

Նիկոլ Փաշինայանը իր խոսքն սկսեց հայտարարելով, որ աղետի գոտին վերականգնաված չէ: Նախկին իշխանությունները, հիշեցնեմ, տարբերի տարիների խնդիրը ոչ միայն լուծված էին համարում, այլև աղետի գոտին զարգացման գոտի էին հռչակվել:

Փաշինյանն ընդգծեց, որ աղետի գոտու վերականգնում ասելով, չպետք է հասկանալ միայն մարդկանց բնակարանով ապահովելը, պետք է հասնել նաև տնտեսական հատվածի վերականգնմանը:

Վարչապետի պաշտոնակատարն ուղերձով դիմեց աղետի գոտու բնակիչներին․ - «Սիրելի հայրենակիցներ, Ձեր ցավերը իմ սրտում են, ձեր կարիքները իմ մտքում են, ձեր երազանքները իմ հոգում են և վստահություն են ներշնչում ասելու, որ ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ իսկապես շատ լավ է լինելու: Եվ ուրեմն, կեցցե՜ Գյումրիի հերոսական ժողովուրդը, կեցցե՜ Վանաձորի հերոսական ժողովուրդը, կեցցե՜ Սպիտակի հայ ժողովուրդը և ընդհանրապես հայ ժողովուրդը, որ մահվան դեմ հազարամյա պայքարում հաղթող է դուրս եկել կյանքի, ապրելու, արարելու իր առաքելության մեջ»:

Այսօր Գյումրիում էին Հայաստանում հավատարմագրված դեսպանները: Հատուկ այս միջոցառմանը մասնակցելու նպատակով այստեղ էին նաև ԱՄՆ Կանզասի նահանագապետ Ջեֆ Քոյերն ու Գերմայիայի բունդեսթագի պատագամավորների խումբը:

Գյումրիում այսօր 150 աշխատատեղ բացվեց: Դեռ 3,5 տարի առաջ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գյումրի էր բերել շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշին, ով ասել էր, թե պատրաստ է ֆինանսավորելու աշխատատեղ ստեղծելու մի քանի ծրագրեր: 300 աշխատատեղ բացելու խոստումը երեք ու կես տարվա ընթացքում հազիվ իրականություն է դառնում, սակայն՝ դեռ ոչ լիարժեք:

Սփյուռքահայ գործածար Քրիստիան Գելեջին, ով հանձն է առել շարունակել այս ծրագիրը, դժգոհեց, թե ոչ մի բան չի փոխվել, ինքը դեռ պայքարում է Հայաստանում բիզնես անելու համար:

Գելիջին այսօր հնարավորություն ունեցավ անձամբ դիմելու վարչապետի պաշտոնակատարին․ - «Հաջորդ գործարանը լինելու է Սպիտակում: Էնտեղ էլ տերիտորիալ խնդիրներ կան, Ձեր օգնությանը պիտի դիմենք, որ խնդիրը լուծվի»:

Նիկոլ Փաշինայանը դրսի ներդրումներով աշխատատեղ բացելու մասին խոսեց․ - «Սա իսկապես հարյուր տոկոսով համապատասխանում է տնտեսական հեղափոխության մեր պատկերացումներին, երբ մարդիկ, ովքեր որևէ կապ չունեն, քաղաքական կամ տնտեսական կապ կառավարության հետ, իրենց վրա վերցնում են պատասխանատվություն և իրենք անում են իրենց քայլը և, այո, այդ քայլը անելիս նաև պահանջատեր են կառավարությունից, որպեսզի կառավարությունը առավել նպաստավոր պայմաններ ստեղծի»:

Գարնանը այս ձեռնարկությունում ևս 150 աշխախատեղ բացելու խոստում տվեց սեփականատերը:

Գյումրիից վարչապետի պաշտոնակատարն ուղևորվեց Սպիտակ ու Վանաձոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG