Նախագահը ՀՀ-ում իրավիճակը քննարկել է «Ժառանգության» ներկայացուցիչների հետ

Նախագահը ՀՀ-ում իրավիճակը քննարկել է «Ժառանգության» ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, իր նախաձեռնած խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ քննարկումների շրջանակում, հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանի և կուսակցության խոսնակ Ռշտուն Մարտիրոսյանի հետ։

Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները:

Դիլբարյանը ներկայացրել է իրենց մոտեցումներն ու առաջարկությունները՝ նշելով, որ «ժառանգությունը» ճգնաժամի հանգուցալուծման համար կարևորում է մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն արհեստավարժների անցումային կառավարության ձևավորումը և սահմանադրական փոփոխությունների, նոր ընտրական օրենսգրքի ընդունման խնդիրները, ինչպես նաև ընդգծել է Հանրապետության նախագահի ինստիտուտի դերը՝ որպես փոխըմբռնման ու երկխոսության հարթակ:

Մարտի 13-ին նախագահը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը: Նախագահը հանդիպել է նաև ԼՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների ղեկավարների , ՀԴԿ նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Սարգսյանի հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---