211652_close_icon
views-count1052 դիտում article-date 11:00 27-01-2021

Վիրտուալ կամուրջ՝ Հայաստանի և սփյուռքի միջև. հայկական ընկերությունները կծանոթանան միջազգային փորձին

2020 թվականի օգոստոսի 3-ին մեկնարկեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ամենամասշտաբային ծրագրերից մեկը՝ «Հայկական վիրտուալ կամուրջը»: Ծրագիրը նպատակ ունի դառնալու Հայաստանի տեխնոլոլոգիական համայնքը աշխարհին կապող, կամրջող հարթակ, որը միևնույն ժամանակ հիմք կհանդիսանա Սփյուռքի տեխնոլոգիական համայնքի հետ միասնական փոխգործակցության համար: Այս նպատակն իրագործելու համար «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրն ընդգրկում է երկու՝ ինկուբացիոն և աքսելերացիոն կրթական բաղադրիչներ, որոնց նպատակն է հայ մասնակիցների համար ստեղծել հնարավորություններ՝ միջազգային գործակցության հմտությունների ձևավորման և ներդրումների ներգրավման ուղղություններով: Ծրագրի ինկուբացիոն բաղադրիչի շրջանակում 2020 թ․ Դրեյփերի համալսարանի համապատասխան ծրագրով մասնագիտական վերապատրաստման դասընթացներ են անցել 13 հայ ձեռներեցներ: Իսկ աքսելերացիոն ծրագրով 15 ընկերություններ 8 շաբաթ տևողությամբ դասընթացներ են անցել համաշխարհային ճանաչում ունեցող ոլորտի լավագույն մասնագետների հետ: 2020 թվականի հունվարի 28-ին ծրագրի մասնակից հաղթող ընկերություններն իրենց արտադրանքը կներկայացնեն Սիլիկոնյան հովտի վենչուրային ընկերություններին, ներդրողներին և սփյուռքահայ մասնագետներին: Լավագույն ծրագրերը կստանան ներդրումներ: 2021թ․ ծրագիրը ընդլայնվելու է, շրջանակներն ու մասնակցության թվերը կրկնապատկվելու են: Նախագիծն իրականացվում է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ներկայացուցչության հետ համատեղ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր