Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայկական փակուղի. Ալիևը մերժեց Էրդողանին և փակվում է ներսում

Ադրբեջանում իշխող կուսակցությունը քննարկում է անցկացրել հոկտեմբերի 19-ին Բաքվում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ՝ հնչեցնելով եզրակացություն, որ ընդդիմությունը ծայրահեղ քայլերի է գնում՝ ղեկավարվելով դրսից: Հոկտեմբերի 19-ին Բաքվում իսկապես շատ թեժ էր, և իշխանությունը չափազանց կոշտ արձագանք տվեց ընդդիմության երթին և հանրահավաքի փորձին, «խեղդելով այն օրորոցում»: Այստեղ հատկանշականն այն էր, որ նախապես իշխանությունը արտոնել էր հանրահավաքը, և անգամ չարտոնված երթի պարագայում ակնառու էր, որ իշխանության ուժային հակազդեցությունը բացարձակապես համարժեք չէր ընդդիմության ակցիայի «ուժին»: Ավելին, Բաքվում և անգամ այլ քաղաքներում անջատվել էր համացանցը և խափանումներով էր աշխատել բջջային կապը:

Ի՞նչն էր Ալիևին ստիպել գնալ այդօրինակ ուժային հակազդման, առերևույթ չեղած վտանգի պայմաններում: Եվ այն պարագայում, որ վերջին շրջանում Բաքվի ղեկավարը փորձում էր որոշակիորեն, այսպես ասած, ժողովրդավարություն խաղալ, ազատելով նախկինում քաղաքական պատճառներով կալանավորված որոշ գործիչների: Ի՞նչ պատահեց Ալիևին հանկարծ: Անկասկած, դա խոսում է եղած խորքային խնդիրների մասին, որ առկա են Բաքվում՝ չնայած առերևույթ որոշակի կայունությանը և հանդարտությանը: Ընդ որում, ինչքան էլ «դրսից ղեկավարվող» ընդդիմություն հասկացությունը ստանդարտ է ամբողջատիրական կամ բռնատիրական համակարգերի մտածողության կամ քարոզչական, այսպես ասած, ընդունված կլիշեների տեսանկյունից՝ Հայաստանում ոչ միայն տեսել ենք, այլ նաև այժմ արդեն նախկին իշխանության կարգավիճակով տեսնում ենք նախկին համակարգի քարոզչության զինանոցում՝ նոր իշխանության հասցեին, թե իբրև դրսից էր Հայաստանում հեղափոխությունը, այդուհանդերձ, Ադրբեջանում հնչող գնահատականը նաև հատկանշական է ներկայիս համաշխարհային իրադարձությունների համատեքստում:

Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը տարիներ շարունակ հետևողականորեն կռել է արտաքին դիվանագիտական հաղթանակի միֆը, սեփական հանրությանը համոզելով՝ արձանագրում է նշանակալի հաջողություններ: Հասկանալի է, որ այստեղ գլխավոր կամ բացարձակ չափիչը արցախյան հարցն է՝ Ադրբեջանի համար գերզգայուն մի խնդիր, լիովին հասկանալի պատճառներով, հաշվի առնելով պարտության բարդույթը: Աշխարհում փոխվում են իրողություններ, փոխվում է անվտանգային միջազգային համակարգը, տեղի են ունենում ռեգիոնալ վերադասավորումներ, դրանց զուգահեռ Հայաստանում տեղի է ունենում թավշյա հեղափոխություն, որը Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, ռազմական դիվանագիտության առումով, փակուղում հայտնված Ադրբեջանի նախագահին դնում է նաև քաղաքական փակուղու առաջ: Փոխարենը նոր քաղաքական հարթություն է բարձրանում Հայաստանը, որտեղ Ադրբեջանի նախագահի համար տագնապի գագաթնակետն էր հոկտեմբերի 1-ին Երևանում ԵՏՄ Վեհաժողովը՝ Իրանի նախագահի մասնակցությամբ, փաստացի Հայաստան-Իրան-Ռուսաստան ձևաչափի քաղաքական քննարկումը, Իրան-Ռուսաստան-Ադրբեջան Վեհաժողովի չեղարկման պայմաններում:

Դրան զուգահեռ, «ավագ եղբայր» Թուրքիան մտնում է սիրիական փակուղի, գործնականում դուրս գալով ուժային մյուս բոլոր կենտրոնների դեմ և ստիպված լինելով իր ռազմարշավի համատեքստում գնալ բավական բարդ բանակցությունների և առևտրի՝ այն մարսելու համար: Հոկտեմբերի սկզբին Սոչիում, Պուտինի հետ հանդիպմանը չստանալով մխիթարական որևէ տեղեկություն, և փոխարենը լսելով Լավրովի հայտարարությունը՝ որ արցախյան բանակցությունը սառեցված է և չկա արգելափակումը հանելու ակնկալիք, Ալիևը ոչ այնքան մխիթարական տեղեկություն ստացավ գուցե նաև Էրդողանից՝ հոկտեմբերի 15-ին Բաքվում, Թյուրքալեզու պետությունների Վեհաժողովում: Թուրքիայի նախագահն, ըստ երևույթին, Ադրբեջանի նախագահին հասկացրեց, որ Անկարան ներկայումս ունի իր մեծ հավակնությունների հետ կապված լուրջ հարցեր և չի կարող զբաղվել Ալիևի հավակնություններով: Այստեղ, սակայն, էական է այն, որ Էրդողանն, ըստ երևույթին, հակառակն է ակնկալել Ալիևից՝ որ Ադրբեջանը պետք է օգնի «կրտսեր եղբորը» բարդ գործընթացում: Ահա այստեղ է թերևս նաև պետք փնտրել Ալիևի խիստ անհամարժեք և կոշտ արձագանքը ընդդիմության, թվում է թե, ոչ այնքան մահացու վտանգավոր ակցիային: Ադրբեջանի նախագահը, Արցախի հարցում գտնվելով ռազմա-քաղաքական փակուղում, մյուս կողմից չի ցանկանում Թուրքիային աջակցելով խորացնել այն: Իսկ աջակցությունից հրաժարվել հնարավոր է՝ ստեղծելով ներքին լարվածության լուրջ վտանգ՝ «ավագ եղբորը» հիմնավորելու համար, թե ինչու չի կարող բավարարել աջակցության ակնկալիքներն ու ինչու է ստիպված «փակվել ներսում»: Առավելագույնը, որ արեց Ալիևն Էրդողանի համար, հայտարարությունն էր, թե Հայաստանը բաժանում է իրենց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում