ՀՀ ԱԳ նախարարն ու ԱՊԼ գլխավոր քարտուղարը քննարկել են հումանիտար իրավիճակը Սիրիայում

ՀՀ ԱԳ նախարարն ու ԱՊԼ գլխավոր քարտուղարը քննարկել են հումանիտար իրավիճակը Սիրիայում

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպմանը քննարկել են Մերձավոր Արևելքում զարգացումները և Սիրիայի հումանիտար իրավիճակը։

Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մշտապես իր ուշադրության առանցքում է պահում Սիրիայում հումանիտար իրավիճակը և հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերները, և ընդգծել հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու իր ներդրումը տեղում մարդասիրական առաքելությանը:

Զրուցակիցները դրական են գնահատել Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև հաստատված արդյունավետ գործակցությունը և մտքեր փոխանակել վերջինիս առավել ամրապնդման հեռանկարների շուրջ:

Մնացականյանը նշել է նաև, որ Հայաստանը մեծապես կարևորում է պատմամշակութային ավանդական ջերմ կապերով միահյուսված հայ-արաբական հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը և վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ակտիվ քայլեր ձեռնարկելու ԱՊԼ երկրների հետ փոխշահավետ գործակցության խթանման ուղղությամբ։ Երկուստեք ընդգծվել է հայ համայնքի կարևոր կամրջող դերակատարությունը Հայաստանի և արաբական աշխարհի երկրների միջև։

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Սիրիայում է հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը: Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալել են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---