Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը մեր կողմն է լինելու․ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի Մ-19 հավաքականը բովանդակ նախապատրաստություն է անցնում Եվրոպայի առաջնությունից առաջ: Հավաքները հաջորդում են իրար, վերլուծական աշխատանքը չի դադարում, թիմը նոր մոտեցումներ է յուրացնում և ընկերական խաղերի մասնակցում: ՀՖՖ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Հավաքականի գործունեությունն ամփոփում է գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը:

– Ինչպիսի՞ սպասելիքներ ունեք Եվրոպայի մինչև 19 տ. առաջնությունից:

– Խաղից խաղ թիմը զարգանում է: Տղաները հիմնականում ցածր լիգաներում են խաղում: Փորձի պակաս ունեն հիմնականում պաշտպանները, որոնք առավելապես ներկայացնում են Հայաստանի առաջին խմբի առաջնությունը. ցածր տեմպը և ոչ այնքան բարձր որակը իրենց ազդեցությունը թողնում են: Միջազգային խաղերում տեմպին և ռիթմին ընտելանալու խնդիրներ են առաջանում, ու պաշտպանական սխալներ են լինում: Միջին գծի և հարձակման խմբի ֆուտբոլիստները խաղային որոշակի ժամանակ ստանում են բարձրագույն խմբում: Նրանցից մի քանիսը արտերկրի առաջնություններում խաղալով են փորձ յուրացնում: Պաշտպանության սխալները շտկելու ուղղությամբ աշխատեցինք «Ուրալի», Ռուսաստանի և Լատվիայի հավաքականների հետ խաղերում: Բարձրակարգ հավաքականների հետ ուժերը չափելու ցանկություն ենք հայտնել, որ վերջին շտկումները կարողանանք կատարել պաշտոնական ելույթներից առաջ:

– Նախապատրաստության ընթացքում թիմն ինչպիսի՞ փոփոխությունների է ենթարկվել: Որտե՞ղ էինք և ու՞ր ենք հասել:

– Հավաքականը խաղային ձեռագիր է ձևավորել: Գրոհների կազմակերպման հարցում առաջընթաց ունենք: Թե՛ դիրքային, թե՛ արագ գրոհների ժամանակ թիմը հավատարիմ է մնում յուրացված խաղաոճին. կարճ ժամանակահատվածում կարևոր ձեռքբերում է: Երբ թիմը ընդունեցինք, խաղի հանդեպ անհատական տարբեր մոտեցումներ ունեին ֆուտբոլիստները: Հիմա թիմային շարժում է նկատվում: Բայց զորեղ մրցակիցների հետ խաղալու համար սա քիչ է, պետք է անընդհատ զարգացնենք թիմային պաշտպանությունը:

– Թիմային և անհատական առումով առաջնությունն ի՞նչ կարող է տալ Հայաստանի հավաքականին:

– Ֆուտբոլային բազմաթիվ սկաուտներ են ժամանելու Երևան: Լավ ֆուտբոլ խաղալու դեպքում մեր տղաները կարող են այդ սելեկցիայի մասը կազմել: Այսպիսի մրցակիցներ ունենալու բախտ չի վիճակվում ամեն թիմի: Տղաները պետք է օգտվեն այս հնարավորությունից: Արժեքավոր այս փորձը նրանց կարող է մղել երիտասարդական, ապա նաև՝ ազգային հավաքական: Նախապատրաստվելիս խաղացել ենք Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Հոլանդիայի, Գերմանիայի հասակակիցների հետ: Շուտով ավելի ինտենսիվ շրջափուլ է սպասվում արդեն պաշտոնական ձևաչափում: Այս ելույթները կարող են դառնալ մեծ թռիչքի սկիզբը: Նման խաղերում ավելի մեծ փորձ են յուրացնում, քան մեկ մրցաշրջանի՝ հայկական թիմերի ներքին դիմակայություններում:

– Աշխատանքը ինչպե՞ս է բաժանվել մարզչական շտաբում:

– Ռոման Սիմոնյանի գլխավոր առաքելությունը ֆիզպատրաստությունն է: Ալեքսանդր Թադևոսյանը նեղ մասնագիտական աշխատանք  է կատարում պաշտպանների հետ: Դարպասապահների մարզիչը Վլադիմիր Վարդանյանն է: Երիտասարդականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսն է նաև մասնակցում շտաբի աշխատանքներին: Դա այն դեպքում, եթե 2 հավաքականները զուգահեռ հավաքներ չեն անցկացնում: Նույն սկզբունքով ես եմ օգնում Ֆլորեսին երիտասարդականում:

– Հայկական ֆուտբոլն ու Հայաստանը, առհասարակ, ի՞նչ կարող են շահել այս առաջնությունից:

– Ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը մեր կողմն է լինելու: Հենց այս հանդիպումներում լավագույնս դրսևորվելու դեպքում ինչ-որ կերպ կմեծացնենք հետաքրքրությունը հայկական ֆուտբոլի նկատմամբ: Հենրիխ Մխիթարյանն իր ելույթներով մեծ ուշադրություն է հրավիրել Հայաստանի կողմը, ճանաչում է բերել: Եղած ուշադրությունը հարկավոր է ավելացնել: Բացի այդ, Հայաստանում ֆուտբոլով հետաքրքրվողների թիվը կմեծանա: Իսկ առաջնության հյուրերը կհետաքրքվեն հայկական մշակույթով, այցելություններ կկազմակերպեն նաև Երևանից դուրս: Զբոսաշրջության համար նոր խթան է:

– Հենրիխ Մխիթարյանի ելույթները տարիքային այս խմբի հավաքականում թարմ են ֆուտբոլասերների հիշողություններում: Արդեն առաջնության դեսպան Մխիթարյանն ինչպիսի՞ դերակատարում ունի հավաքականի համար:

– Լրացուցիչ շարժառիթ է մեր առաջատարի գործոնը: Լավ է, որ մարզիչները մատնանշելու այսպիսի օրինակ ունեն: Սաներիս ասում եմ, որ Հենրիխի անցած ճանապարհը թո՛ղ անհասանելի եարզանք չթվա: Հարկավոր է սևեռուն ջանքերով զարգացնել և իրացնել բոլոր հատկությունները: Հենրիխը դեռ կհանդիպի թիմին, սեփական փորձով կարևոր հուշումներ կանի:

– Նոյեմբերին երևանյան ստուգողական մրցաշարում մրցեցիք առաջատար հավաքականների հետ: Նրանցից երկուսը՝ Գերմանիան և Հոլանդիան, չհասան մինչև եզրափակիչ փուլ:

– Ուղեգրի համար պայքարում Հոլանդիայի մրցակիցը Իսպանիան էր, որը տարիքային այս խմբում ավանդաբար ուժեղ է և տիտղոսներ է նվաճում: Այս առումով անակնկալ չեղավ, չնայած՝ հոլանդացիներն էլ լավ թիմ ունեն: Նորվեգիան էլ գրագետ ու կազմակերպված ֆուտբոլ ցուցադրեց և կարողացավ գերազանցել Գերմանիային:

– Ու՞մ եք համարում մրցաշարի ֆավորիտ:

– Այն թիմը, որը սկզբից մինչև վերջ կպահպանի խաղային կարգապահությունը և թիմային խաղի մոտեցումները, կունենա հաղթելու ամենամեծ հնարավորությունը: Բոլոր թիմերն էլ լավ ֆուտբոլիստներ ունեն և իրար արժանի մրցակիցներ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում