Խորվաթիայում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
Խորվաթիայում նախագահական ընտրությունների քվեաթերթիկների գրեթե 100 տոկոսի հաշվարկից հետո, երկրի ներկայիս նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ստանալով 27 տոկոսից պակաս քվե։ Ներկայիս նախագահը ներկայացնում էր աջակողմյան պահպանողական «Խորվաթական ժողովրդավարական համագործակցություն» կուսակցությունը, իսկ նրա հիմնական մրցակիցն ընդդիմության թեկնածու Զորան Միլանովիչն է, որը ներկայացնում է սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Միլանովիչը ստացել է ընտրողների ձայների 29,5 տոկոսը:
Ինչպես գրում է euronews-ը, քվեարկությունը տեղի է ունեցել Խորվաթիայի՝ ԵՄ-ում առաջին նախագահության սկսվելուց 10 օր առաջ։ Կադրային դիվանագետ, նախագահ Գրաբար-Կիտարովիչը մեծ ջանքեր է գործադրել, որ երկիրը միանար ինչպես ՆԱՏՕ-ին, այնպես էլ Եվրամիությանը:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հունվարի 5-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ