Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. այն գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. այն գլխավորում է 
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. 12 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 206 մլրդ դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 989 մլրդ 980 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան  216 մլրդ 881 մլն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (48,842,019): Թվով երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Ամենիա»-ն է (47,825,132):

Տասնյակում տեղ են գտել նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ»-ը (42,656,806), «Գրանդ Տոբակո»-ն (42,157,046), «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը (20,839,147), «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը (20,235,400), «Սիփիէս օիլ»-ը (18,139,549), «ՄՏՍ Հայաստան»-ը (15,715,402), «Ֆլեշ»-ը (15,482,097) և «Թեղուտ»-ը (15,325,378):

Ցանկը հրապարակվել է՝ հիմք ընդունելով ներկայումս գործող ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես` ցանկում ներառվել են պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]