Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանը վերացրեց «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի կալանքը

Քաղաքականություն
01-11

Վերաքննիչ դատարանը երեկ բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և վերացրել «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի կալանքը։ Այլ խափանման միջոց Հարությունյանի նկատմամբ չի ընտրվել։ Թե ի՞նչ հիմքով է Վերաքննիչ դատարանը նման որոշում կայացրել, Հարությունյանի փաստաբան  Միհրան Պողոսյանը տեղյակ չէ։  «Ազատության» հետ զրույցում Պողոսյանն ասաց, որ դատարանի որոշումը դեռ չի վերցրել։ Նոյեմբերի 2-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց բավարարել քննիչի միջնորդությունն ու կալանավորել Վահագն Հարությունյանին։ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարն, ըստ Հատուկ քննչական ծառայության,  մեղադրվում է «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված: Հարությունյանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասել էր, թե ինքը հուլիսից գտնվում է Մոսկվայում՝ սիրտանոթային խնդիրները բուժելու նպատակով։  Ավելին՝ այստեղ