▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորգ Պապոյանը դուրս չի եկել ՀՀԿ-ից, նրան 2019-ին են հեռացրել. մանրամասներ

 

Համացանցում մեծ արձագանք է ստացել «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի՝ նախկինում ՀՀԿ անդամ լինելու տեղեկությունները: Պապոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հերքել  է տվյալ տեղեկությունները՝ նշելով, որ ինքը ֆիկտիվ է անդամակցել ՀՀԿ-ին և մինչև 2007 թվականը:


Գևորգ Պապոյանը ՀՀԿ-ին անդամակցել է Էդուարդ Շարմազանովի խնդրանքով: Այս մասին գրում է ArmDaily.am-ը.«Պապոյանի հայրիկը Շարմազանովի դասախոսն է եղել և վերջինս է խնդրել, որպեսզի Պապոյանին ընդունեն կուսակցություն»: Պապոյանի այն խոսքերը, թե ինքը մինչև 2007-ն է անդամակցել ՀՀԿ-ին, չեն համապատասխանում  իրականությանը.«2008-ին դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց անցկացվող պիկետներին նա մասնակցում էր և դրանք ապացուցող նկարներ կան: 2009 թվականին էլ Պապոյանը Տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ է եղել, որտեղ իր պիջակին փակցված է ՀՀԿ-ի նշանը»: ՀՀԿ-ից մեզ փոխանցեցին, որ Պապոյանը դուրս չի եկել կուսակցությունից.«Երբ կուսակցությունն իմացել է, որ Գևորգ Պապոյանը «Իմ քայլը» դաշինքով ընտրվել  է որպես պատգամավոր, նրան հանել են կուսակցականների շարքերից»:

Կայքը գրում է, որ շուտով իրենց կտրամադրեն նաև Գևորգ Պապոյանին կուսակցությունից հեռացնելու  որոշումը:

Ավելի վաղը կայքը գրել էր, որ ՀՀԿ-ն պնդում է՝ Պապոյանը ֆիկտիվ անդամ չի եղել և կուսակցությունից դուրս չի եկել 2007-ին, այլ վերջերս հենց կուսակցությունն է հանել պատգամավորին իր շարքերից: ՀՀԿ-ից պնդում են, որ  2008 թվականին դեռ Պապոյանն ակտիվ մասնակցել է Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ պիկետներին:

Կայքի հետ զրույցում Պապոյանը նշել էր, որ այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.«Ես եղել եմ ՀՀԿ անդամ մինչ 2007 թվականը, երբ դեռ 19-20 տարեկան էի և դա կարող եմ բնութագրել նաև քաղաքականապես  անփորձ լինելով»: Մեր այն դիտարկմանը, որ ՀՀԿ-ից լուսանկարներ են տրամադրել, որտեղ ինքը մասնակցում է Տնտեսագիտական համալսարնի խորհրդի նիստին՝ ՀՀԿ նշանով, պատգամավորն ասաց.«Դրանք 2007-2008 թվականի կադրեր են, դրանից հետո ես ընդհանրապես կապ չեմ ունեցել իրենց հետ»: Այն հարցին, թե ինքը մասնակցե՞լ է առաջին նախագահի տան դիմաց իրականացվող պիկետներին, Պապոյանն ասաց.«Իհարկե, ոչ: Ես և իմ ընտանիքը Լևոն Տեր-Պետրոսյանի ջատագովն ենք եղել: Իմ ծնողները և ազգականները ընտրություններում եղել են Պետրոսյանի վստահված անձինք, ինչպե՞ս կարող էի ես մասնակցել իր դեմ իրականացվող ակցիաներին»:


Գևորգ Պապոյանը հերքել էր  նաև այն տեղեկությունները, թե իր՝ ՀՀԿ-ին անդամակցելուն միջնորդել է Էդուարդ Շարմազանովը, քանի որ Պապոյանի հայրիկը եղել է Շարմազանովի դասախոսը.«Ես շատ եմ հարգում Էդուարդ Շարմազանովին, բայց  իր կողմից ոչ մի միջնորդություն չի եղել»: Մեր այն նկատառմանը, որ Պապոյանը դուրս չի եկել ՀՀԿ-ից , այլ վերջերս իրեն հանել են, ասաց.«Ես ՀՀԿ-ի հետ որևէ առնչություն չեմ ունեցել 2007 թվականից: Չգիտեմ դիմում եղել է , թե՝ոչ, իրենք ամեն ինչ էլ կարող են ասել: Կարող են ասել, թե ես մինչև հիմա էլ ՀՀԿ անդամ եմ, բայց դա այդպես չէ: Իմ կենսագրությունը ներկայացնելիս էլ նշել եմ, որ ՀՀԿ անդամ եմ եղել, քանի որ ես չեմ ամաչում իր անցյալից»:

Նկատառմանը, որ Պապոյանը դուրս չի եկել ՀՀԿ-ից, այլ վերջերս իրեն հանել են, ասել էր.«Ես ՀՀԿ-ի հետ որևէ առնչություն չեմ ունեցել 2007 թվականից: Չգիտեմ դիմում եղել է , թե՝ոչ, իրենք ամեն ինչ էլ կարող են ասել: Կարող են ասել, թե ես մինչև հիմա էլ ՀՀԿ անդամ եմ, բայց դա այդպես չէ: Իմ կենսագրությունը ներկայացնելիս էլ նշել եմ, որ ՀՀԿ անդամ եմ եղել, քանի որ ես չեմ ամաչում իր անցյալից»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին