Friday, 19 04 2024
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար

Ինչպես է Գորիսի դատախազը կեղծ տեղեկանքով վարկ վերցրել, և ում մարդն է «Կամուրջ» ՈւՎԿ-ի կեղծիքներ կատարած աշխատակցի հովանավորը

Մենք արդեն անդրադարձել ենք Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանի մոր՝ Արաքսյա Ղասումյանի և նրա քրոջ՝ Քնարիկ Ջավահիրյանի կողմից տասնյակ գորիսեցիների խաբելու միջոցով «Կամուրջ» վարկային կազմակերպությունից հազարավոր դոլարներ յուրացնելու մասին։ Գրել էինք, որ անցած տարի Գորիսի մի շարք քաղաքացիներ շատ պատահաբար հայտնաբերել էին, որ իրենք հանդիսանում են «Կամուրջ» վարկային կազմակերպությունից վերցված վարկերի երաշխավորներ։ Իրենց անուններով վարկեր են ձևակերպված, որը չմարելու արդյունքում մարդկանց բնակարանները, գույքը հայտնվել է կալանքի տակ։

«Առաջին լրատվական»-ի ձեռքի տակ հայտնված նյութերից, սակայն, պարզ է դառնում, որ Ղասումյանը և Քնարիկ Ջավահիրյանը շատ դեպքերում համոզել են քաղաքացիներին դառնալ իրենց վարկի երաշխավորը։ Նրանցից շատերն էլ ճանաչելով այդ անձանց և իմանալով, թե ովքեր են, վստահ են եղել, որ վարկերը կմարվեն, իրենք խնդիրներ չեն ունենա, և համաձայնել են։ Օրինակ՝ նման կերպ պատմության մեջ է ընկել Քնարիկ Ջավահիրյանի հարևանը իր կնոջ հետ միասին։ Քնարիկը 2 տարի առաջ հարևաններին խնդրել է երկու՝ «Կամուրջ» և «Արեգակ» վարկային կազմակերպությունից վերցնելիք վարկերի համար երաշխավոր կանգնել։ Հարևանները, չիմանալով հանդերձ, թե ով է վարկառուն, համաձայնել են, քանի որ դրա մասին իրենց խնդրել-համոզել է Քնարիկ Ջավահիրյանը, որը, հարևանների խոսքերով, ևս հանդիսանում է ԱԱԾ Գորիսի կառույցի ղեկավար Կարեն Ջավահիրյանի քույրը։ Հարևաննեը համաձայնել են, սակայն ժամանակ հետո սկսել են վարկային երկու կազմակերպությունից էլ գրություններ ստանալ, որից հասկացել են, որ իրենց երաշխավորությամբ վարկը չի մարվում։ Մոտեցել են Քնարիկ Ջավահիրյանին, խնդրել բացատրել, թե ինչումն է խնդիրը, սակայն Քնարիկը հավաստիացրել է, որ ամեն ինչ նորմալ է, հարցին հնարավորինս շուտ լուծում կտան, սակայն կարճ ժամանակ անց հարևանները ստացել են արդեն դատարանի ծանուցումը այն մասին, որ վարկային կազմակերպությունները դիմել են դատարան։ Քնարիկն այդ ամբողջ ընթացքում հավաստիացրել է հարևաններին, որ ամեն ինչ նորմալ է, բայց միևնույն ժամանակ նույն հարևաններից օգնություն է խնդրել։ Հարևանները նորից համաձայնել են։ Քնարիկին են տվել իրենց 1 միլիոն դրամ արժողությամբ ոսկեղենը և ևս 5 հազար ԱՄՆ դոլար ուրիշից պարտքով վերցրած գումար, որպեսզի Քնարիկը փակի վարկերը և իրենք դուրս գան այդ պատմությունից։ Սակայն հարևանների այդ քայլն էլ է ապարդյուն անցել, քանի որ ոչ միայն իրենց գումարներն ու ոսկեղենը հետ չի վերադարձվել, այլև հարևանի աշխատավարձի վրա կալանք է դրվել և ամեն ամիս աշխատավարձի 30 տոկոսը ներկայումս էլ բռնագանձվում է ԴԱՀԿ ծառայության կողմից։ Այս հարցին մեկընդմիշտ լուծում տալու համար հարևանը ստիպված մոտեցել է Քնարիկ Ջավահիրյանի եղբորը՝ ԱԱԾ Գորիսի կառույցի ղեկավարին, ներկայացրել խնդիրը։ Կարեն Ջավահիրյանը խոստացել է, որ քրոջ հետ կխոսի և կասի, որ հարցը վեջնական փակվի, սակայն նորից ապարդյուն։ Հերթական անգամ, երբ հարևանը զանգահարել է Քնարիկին՝ պարզելու համար, թե որտեղ է գրավադրված իրենց ոսկեղենը, այդ ոսկեղենը առհասարակ կա, թե ոչ, Քնարիկը զայրացած պատասխան է տվել, որ իրենց տալու ոչ մի բան չունի և անջատել է հեռախոսը՝ դառնալով անհասանելի։ Հարևանը ստիպված նորից գնացել է Կարեն Ջավահիրյանի բնակարան, բայց ԱԱԾ պաշտոնյան էլ տան դուռը չի բացել քրոջ ձեռքից տուժած քաղաքացու առաջ։

Մեր ձեռքի տակ հայտնված այլ նյութերից պարզ է դառնում, որ Քնարիկ Ջավահիրյանը խաբել ու «քցել» է ոչ միայն շարքային գորիսեցիներին, իր հարևաններին, այլև իր ազգականներին։ Մասնավորապես, օրինակ, իր հորեղբոր կնոջը, որը նույնպես միամտաբար հայտնվել է Քնարիկի թակարդում։ Իրեն 500 հազար դրամ գումար է պետք եղել, ասել են, որ Քնարիկը կարող է «Կամուրջ»-ից խմբակային վարկ վերցնել, համաձայնել է, բայց առ այսօր չի կարողանում հասնել նրան, որ իր բնակարանը դուրս հանի կալանքից։ Հասմիկ Ջավահիրյանի՝ խնդրին լուծում տալու խնդրանքներին ոչ մի կերպ չի արձագանքում նաև Կարեն Ջավահիրյանը։

Նշենք, որ բոլոր դեպքերով էլ Քնարիկ Ջավահիրյանը վարկերը վերցրել է «Կամուրջ» և «Արեգակ» վարկային կազմակերպություններից։ Եվ երբ ծանոթանում ենք այս պատմություններին, կարդում մեր ձեռքի տակ եղած նյութերը, պարզ է դառնում, որ վարկային կազմակերպությունների աշխատակիցները լավ էլ տեղյակ են եղել Քնարիկի «մախինացիաներին»։ Մասնավորապես, «Կամուրջ» ՈւՎԿ-ի աշխատակցուհի Անուշ Անտոնյանը բոլոր դրվագներով առկա է։ Հենց նա է Քնարիկին ընդառաջել քաղաքացիներին խաբելու հարցում և ձևակերպել բոլոր կասկածելի վարկերը։

«Առաջին լրատվական»-ը «Կամուրջ» վարկային կազմակերպության Վերահսկողության ծառայության ղեկավար Գևորգ Կարապետյանից փորձեց պարզել՝ թե ինչպես է ստացվել, որ իրեց աշխատողները ներգրավվել են խարդախությունների մեջ ։ Կարապետյանը, սակայն, մեզ հորդորեց բոլոր հարցերը գրավոր ուղարկել։ Միևնույն ժամանակ, սակայն, Կարապետյանը նշեց, որ երբ քրեական գործ է հարուցվել, ղեկավարության հորդորով ներքին քննություն է կատարվել և որոշակի խախտումներ ու թերացումներ հայտնաբերվել են, բայց դրանց վերաբերյալ Կարապետյանը այլ մանրամասներ չհայտնեց։

Նշենք, սակայն, որ մեր տեղեկություններով՝ «Կամուրջ» ՈւՎԿ-ում պարզել են, որ Գորիսի մասնաճյուղի խարդախությունները կատարած վարկային մասնագետ Անուշ Անտոնյանը գործել է «Կամուրջ»-ի խորհրդի անդամ Արմեն Ծատուրյանի հովանու ներքո։ Մեր նախորդ հրապարակումից առաջացած աղմուկից հետո Արմեն Ծատուրյանը հիմա արձակուրդում է, սակայն աջ ու ձախ հայտարարում է, որ ինքը Սերժ Սարգսյանի մարդն է, իր թիկունքում Սերժ Սարգսյանն է և իրեն ոչ ոք ոչինչ չի կարող անել։

Նշենք, որ վերը նշված պատմություններով, մի քանի տասնյակ այլ դրվագներով քրեական գործ է հարուցվել, սակայն քրեական գործը քննիչ Արման Մանուչարյանի կողմից կարճվում է, իսկ տուժած քաղաքացիները ճանաչվել են որպես երաշխավոր և պարտավորվել վճարելու վարկային գումարը։ Ներկայումս քննվում է միայն մի քանի համայնքապետերի մասով քրեական գործը, ովքեր վարկառուներին կեղծ տեղեկանքներ են տրամադրել, որոնցով հաստատվել է, որ տվյալ անձինք հանդիսանում են այս կամ այն գույքի սեփականատեր։ Նման մի կեղծ տեղեկանք էլ 2014-ին տրամադրվել է Գորիս քաղաքի դատախազ Գրիգոր Մինասյանին, որն այդ տեղեկանքի հիման վրա նույն թվականի հուլիսի 17-ին 5000 դոլարի վարկ է ստացել իբրև թե 25-30 հորթ գնելու համար։ Տեղեկանքում նշված է, որ Գրիգոր Մինասյանը ունի 20 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 10 գլուխ խոզ, 25 մեղվաընտանիք։ Վարկը Գորիսի դատախազի կողմից մարվել է անցած տարի հուլիսի 7-ին։ Այստեղ, սակայն, ուշագրավ երկու հանգամանք կա։ Այն, որ վարկի սպասարկման ընթացքում «Կամուրջ»-ը մոնիթորինգ է անցկացրել ու պարզել, որ ոչ մի անասուն էլ չի գնել Մինասյանը։ Եվ այն, որ դատախազի վարկի երաշխավորը հանդիսացել է Գոռ Մանուչարյանը, որը հանդիսանում է հենց նույն քննչականի պետը, որի հանձնարարությամբ էլ, ըստ էության, այս աղմկահարույց գործը կարճվել է։

Շարունակելի

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում