211652_close_icon
views-count42813 դիտում article-date 14:57 02-06-2018

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 28-ամյա քաղաքացիներ

Երեկ՝ հունիսի 1-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ մկանների անոթների վնասումով Բաղրամյան գյուղի ամբուլատոր կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երիտասարդ տղայի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիր քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Վարազդատ Մ.-ն է։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա կատարվածի մասին ի վիճակի չէ տեղեկություններ հայտնելու։ Արմավիրի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի՝ ժողովրդին հայտնի Կարմիր կամրջի տակ վիճաբանություն է տեղի ունեցել Վարազդատ Մ.-ի և Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Արսեն Ա.-ի միջև, որի ժամանակ Վարազդատ Մ.-ն մարմնի տարբեր մասերում ստացել է սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած հետքեր։ Մինչ ոստիկանները կպարզեին Արսեն Ա.-ի գտնվելու վայրը, նույն օրը, ժամը 12։30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվում, որ մի քաղաքացի նույնպես տեղափոխվել է իրենց մոտ։ Ոստիկանները պարզում են, որ այդ քաղաքացին Հացիկ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Արամ Մ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջ ազդրի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Ոստիկաններն ունեն կասկածներ, որ Արամ Մ.-ն նույնպես հիվանդանոց է տեղափոխվել նշված վիճաբանության վայրից և վնասվածքը ստացել է Արսեն Ա.-ի կողմից։ Արմավիրի մարզի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Արսեն Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ կասկածյալը հայտնաբերվել է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր