Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ես այստեղ տեսա մեծ ուշադրություն կանանց նկատմամբ. Քիմ Քարդաշյանին հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանը

Ես այստեղ տեսա մեծ ուշադրություն կանանց նկատմամբ. Քիմ Քարդաշյանին 
հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 9-ին կառավարությունում հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին:

«Ուրախ եմ ողջունել Ձեզ ՀՀ վարչապետի նստավայրում և ուրախ եմ, որ Հայաստան այցելելը Ձեզ համար դառնում է լավ ավանդույթ: Կցանկանայի նշել, որ մենք շատ ենք գնահատում Ձեր պատրաստակամությունը և գործունեությունը Հայաստանն աշխարհում ներկայացնելու ուղղությամբ, և դա շատ կարևոր է: Ներկայում մենք Հայաստանի նկատմամբ միջազգային հետաքրքրության հսկայական աճ ունենք, և կարծում եմ՝ Դուք ներդրում ունեք այդ գործում: Հուսով եմ և վստահ եմ, որ Դուք կշարունակեք այդ գործունեությունը, և հետաքրքրված կլինեք Հայաստանի ներուժի մասին քննարկումներով: Ուրախ եմ այս հնարավորության համար, քանի որ այսօր Հայաստանի և մեր կառավարության համար շատ կարևոր ուղղություն է կանանց քաջալերելը և նրանց տնտեսական գործունեության մղելը», - իր ողջույնի խոսքում նշել է վարչապետ Փաշինյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հյուրընկալության համար՝ նշելով. «Շատ ուրախ եմ գտնվել Հայաստանում: Ես այստեղ տեսա մեծ ուշադրություն կանանց նկատմամբ և բիզնեսով զբաղվող կանանց քաջալերելու ուղղությամբ: Իսկապես շատ ուրախ եմ տեսնել դա»: Քարդաշյանի խոսքով՝ տպավորված է Հայաստանում մարդկանց ջերմ վերաբերմունքով և մտադիր է նաև տնտեսական գործունեություն ծավալել այստեղ:

Նիկոլ Փաշինյանը և Քիմ Քարդաշյանը մտքեր են փոխանակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի, հայ ինքնության պահպանման, Հայաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական կյանքում կանանց ակտիվության և ներգրավվածության, ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում համագործակցության համար ընձեռվող հնարավորությունների շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]