Friday, 19 04 2024
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը

Նիկոլ Փաշինյանը ճիշտ և ուսուցողական դասընթաց անցկացրեց. «Մենք չենք ճանաչում ձեր նշանակած հավատարիմ վասալներին»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական rbc.ru լրատվամիջոցին տված հարցազրույցում անդրադարձել է RT հեռուստաընկերության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի մեղադրանքներին։ Լրագրողի հարցին՝ արդյոք կարդացե՞լ է Սիմոնյանի գրառումը, Փաշինյանն ասել է, որ չի կարդացել, բայց ծանոթ է բովանդակությանը։

Մեկնաբանելով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցով մեղադրանքները՝ Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանի դաշնակիցներն առանձին քաղաքական գործիչները չեն, այլ հայ ժողովուրդը։ «Ռուսաստանում պետք է հասկանան, որ Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը Փաշինյանը, Պետրոսյանը, Պողոսյանը, Սարգսյանը, Քոչարյանը չեն, դաշնակիցն ու գործընկերը հայ ժողովուրդն է։ Սա շատ կարևոր նրբություն է»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում բազմաթիվ գործիչներ իրենց փորձել են Ռուսաստանի գործընկեր ներկայացնել։

«Ժառանգություն»  կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  նշեց՝ Փաշինյանի այն ձևակերպումը, թե Հայաստանի ու Ռուսաստանի բարեկամությունն ամրակայված է ժողովուրդների կապով և ռազմավարական շահերի համընկնումով, միանշանակ ճիշտ է. «Ինչ վերաբերում է այդ բարեկամությունն անընդհատ անձնավորելուն և այն ոչ թե ռազմավարական շահերի, այլ անձերի հետ կապելու ձգտումներին, ապա ըստ ամենայնի դա մոլորության ձևերից մեկն է։ Մարդիկ փորձում են ամեն ինչ անձնավորել՝ ելնելով ոչ թե ժողովուրդների, պետության շահերից, այլ իրենց անձնական խնդիրներից։ Համոզված եմ, որ ռազմավարական շահերը որպես անհատի շահ ներկայացնելու փորձերն իրապես տապալված են»։

Դիլբարյանի խոսքով՝ Ռուսաստանը մեր տարածաշրջանում հիմնական քաղաքական գործոններից է. «Բոլոր վերլուծությունները Ադրբեջանի ու հատկապես Ադրբեջանի հետևում կանգնած Թուրքիայի վկայում են հենց այն մասին, որ խնդիր է դրված ոչ միայն հայկական շահերը ճնշելու և պանթուրքական քաղաքականություն իրականացնելու, այլ հենց Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցը։ Դա բոլորովին էլ այն հարթության վրա չէ, թե հայերին ինչ-որ մեկը պետք է օգնի. ամեն մի պետություն և ազգ սովորաբար ինքն իրեն է օգնում, այսինքն՝ ծառայում իր շահերի պաշտպանությանը։ Մեր տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը զսպելու խնդիրը պետք է մեր առաջնահերթությունը լինի։ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում կայունություն ու հավասարակշռություն ապահովող գործոններից մեկը, ու այդ խնդրից անբաժան է նաև Ռուսաստանը։ Բոլոր վերլուծաբանները շատ հրաշալի հասկանում են՝ տեսեք, ինչքան ժամանակ է  անցել, որ նրանք ռազմուժով մուտք գործեցին Նախիջևան ու սկսեցին ահաբեկել, հիմա ահաբեկելու են ոչ միայն  մեզ՝ որպես կայունության ու անվտանգության գործոն, այլ նաև Ռուսաստանին։ Նրանք դուրս են մղելու նաև Ռուսաստանին՝ հաշվի առնելով Ռուսաստանի կառույցը, նրա դաշնությունը, բազմազգ լինելը, այնտեղ առկա թուրքական ժողովուրդները։ Սա մեծ քաղաքականության մի մասն է։ Ես համոզված եմ, որ իրական Ռուսաստանը գիտակցում է, որ մեզ հետ խնդիրների համընկնումը, միասնական ճակատ ստեղծելը՝ ընդդեմ թուրքական ծավալապաշտության, օրվա  միակ հրամայականն է։ Թուրքիան այսօր սադրում է Ադրբեջանին, թույլ չի տալիս վերադառնալ բանակցային դաշտ՝ հասկանալով, որ բանակցային դաշտում գործողությունները լուծվելու են ոչ հօգուտ իրենց ազդեցության։ Ռուսաստանը իսկապես պետք է դառնա զսպող գործոն՝ Մինսկի խմբի մյուս պետությունների հետ միասին»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի ասածը տարրական գաղափար է: «Իհարկե, երկրները կապված են ժողովուրդների, հետևաբար պետությունների շահերով։ Այդ բանաձևը շարադրելով՝ Նիկոլ Փաշինյանը  բանավեճի մեջ մտավ ռուսական իշխանության  գաղափարախոսների հետ, ովքեր Հայաստանում յուրային են համարում հավատարիմ վասալներին։ Այսինքն՝ ընտրում են ապազգային, հակազգային, տարրերի և նրանց նշանակում են Հայաստանում իրենց գործընկեր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով՝ մեր զրուցակիցն ասաց. «Նիկոլ Փաշինյանը փաստորեն ասաց՝ ձեր նշանակելով չի, և մենք չենք ճանաչում նշանակվածներին, ճանաչում ենք ռուս ժողովրդի, ռուսական պետության շահը ներկայացնողներին։ Շատ կոշտ բանավեճ էր, բայց ուսուցողական։ Նիկոլ Փաշինյանը մաստեր կլաս ցույց  տվեց, և նաև  ճիշտ էր ընտրված ՌԲԿ-ն։ Դա գործարարների, կայացած ռուս քաղաքացիների կայք է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում