Մանկատան 163 շրջանավարտ բնակարան կստանա

Մանկատան 163 շրջանավարտ բնակարան կստանա

PanARMENIAN.Net - Կառավարությունը որոշել է 2003-2015 թթ. ընթացքում «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» ծրագրով հատկացված բնակ.տարածքը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած 163 շրջանավարտի։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնել է, որ նախկինում այդ բնակարանները տրամադրվել են անհատույց օգտագործման իրավունքով՝ 10 տարով։

Պայմանագրով նախատեսվել է, որ բնակարանը կարող է հետագայում մասնավորեցվել կամ տրվել վարձակալության։ Բաթոյանն ասել է, որ այսպիսով բնակարաններով են ապահովվում 1991-2019 թթ. մանկատան շրջանավարտ եղած, սեփականություն չունեցող և բնակարան չօտարած քաղաքացիները։

Նախարարը հիշեցրել է, որ հերթացուցակում ներառված, սակայն բնակարան չստացած շահառուների համար 2019-ին մեկնարկել է բնակարանների գնման գործընթացը, որով հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան սեփականության իրավունքով։ Բաթոյանի խոսքով՝ նույն կարգավիճակում հայտնված անձինք, այսպիսով, անհավասար պայմաններում էին հայտնվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---