Բաժիններ՝

Նեյմարը՝ «Բարսելոնայում», Բուֆֆոնի վերադարձը. շաբաթվա տրանսֆերային անցուդարձը

Ամռանը ֆուտբոլային աշխարհում հիմնական նյուզմեյքերը դառնում են բազում շշուկները: Բացվում է տրանսֆերային պատուհանը, և ակումբները վիճարկում են տարվա ընթացքում աչքի ընկած ֆուտբոլիստների ապագան: Այս ամռանը կրկին ակտիվ քննարկվում է Նեյմարի տրանսֆերը. ֆուտբոլիստը կարող է վերադառնալ կատալոնական ակումբ:

Տրանսֆերային հիմնական շշուկները և արդեն իրականություն դարձած փոխանցումները՝ մի քանի կետով:

1. Նեյմարը վերադառնում է Կատալոնիա: Բրազիլացին կարողացել է համաձայնեցնել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ: Պայմանագիրը հաշվարկվելու է հինգ տարի ժամկետով, խաղացողի աշխատավարձը կլինի տարեկան 24 մլն եվրո, այնքան, որքան 2017 թվականին էր՝ մինչև ՊՍԺ տեղափոխվելը: Փարիզում Նեյմարը տարեկան 37 միլիոն եվրո է ստանում: Ֆուտբոլիստը համաձայնել է կատալոնական ակումբի առաջին առաջարկին և չի քննարկել այն, քանի որ նա իսկապես ցանկանում է վերադառնալ Կատալոնիա:

2. Կատալոնացիները, ի դեպ, վաճառեցին Անդրե Գոմեշին «Էվերթոնին»՝ 25 մլն եվրոյով: Բացի այդ, կատալոնական ակումբը 2.5 մլն եվրոյով բաց թողեց հարձակվող Կարդոնային «Օսասունա»:

3. «Դերբին» թույլ է տվել Լեմպարդին բանակցել «Չելսիի» հետ: Բալակը կարող է մտնել լոնդոնյան ակումբի մարզչական շտաբ՝ Լեմպարդի գլխավորությամբ:

4. «Բարսելոնան» փոխում է Սիլեսենին «Վալենսիայի» ֆուտբոլիստ Նետոյի հետ՝ առանց հավելյալ վճարների: Ակումբի երկրպագուները համոզված էին, որ Սիլեսենը հեռանալու է, բայց կարծում են, որ նման կերպ հեռանալն անարդար է:

5. Միլանը հայց է ուղարկել «Լիոնին»՝ տեղեկանալու Ֆեկիրի տեղափոխության մասին մանրամասներին, ինչպես նաև ցանկանում է վարձակալել Տեոյին «Ռեալից»՝ 5 միլիոն եվրոյով: Ակումբը հետագայում կկարողանա գնել ֆուտբոլիստին 15 միլիոն եվրոյի դիմաց: Սակայն «Բայերը» պատրաստ է անմիջապես գնել ֆուտբոլիստին 20 մլն եվրոյով:

6. «Մոնակոն» ցանկանում է վաճառել Ֆաբրեգասին՝բարձր աշխատավարձի պատճառով: Իսկ Ֆաբրեգասի աշխատավարձն ակումբի եկամուտների համեմատ իրոք շատ բարձր է:

7. «Տոտենհեմը» «Լիոնին» Նդոբոլեի համար առաջարկում է 62 մլն եվրո՝ գումարած բոնուսները: Փոխանցումը գրեթե կատարված է:

8. «Բենֆիկան» ցանկանում է ստորագրել Կեյլոր Նավասին՝ որպես ազատ գործակալ: Սակայն դարպասապահը թիմի համար շատ բարձր աշխատավարձ է պահանջում:

9. «Շանհայ Շանուան» Էլ Շարավիին առաջարկում է տարեկան 16 մլն եվրո աշխատավարձ:

10. Պաշտպան Դանի Ալվեսը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»:

11. Սակայն կատալոնական ակումբը նույնիսկ չի դիտարկում 36-ամյա բրազիլացու տեղափոխության տարբերակը: Ալվեսը հեռացել է ՊՍԺից:

12. Ալվեսը ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ, իսկ հավաքականում նրա թիմակից Կոուտինիոն մտածում է հեռանալու մասին:

«Չգիտեմ՝ կմնա՞մ «Բարսելոնայում», թե՞ ոչ: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում»,- ասել է բրազիլացին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս