Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանները ապօրինություններ են բացահայտել Վանաձորի բժշկական քոլեջում․ յուրացվել է մոտ 12 մլն դրամ

Ոստիկանները ապօրինություններ են բացահայտել Վանաձորի բժշկական քոլեջում․ 
յուրացվել է մոտ 12 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի պետական բժշկական քոլեջի տնօրենը մի շարք չարաշահումներ է կատարել:

«Արմենպրես»-ին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ նյութերի նախապատրաստման ընթացքում նույն վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի պետական բժշկական քոլեջի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ըստ նախնական տվյալների, նույն քոլեջում ձևակերպել է դստերը և մի շարք այլ անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել և տնօրենը վատնման եղանակով հափշտակել է ընդհանուր 11.880.000 դրամ:

Առերևույթ հանցագործության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]