×


«Անզուգական մնջախաղացը միացավ անմահ քաջերի երկնային զորքին». զոհվել է Հովհաննես Հաջինյանը

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի դերասան, պարող Հովահննես Հաջինյանը: Ցավալի լուրով համացանցում կիսվել են արտիստի ընկերներն ու գործընկերները:

«Արտիստը, մեր ընկերը, գործընկերը, անզուգական մնջախաղացը անմահացավ։ Միացավ անմահ քաջերի երկնային զորքին։ Հոգիդ Լույսի մեջ՝ սիրելի եղբայր», - կարդում ենք Մնջախաղի պետական թատրոնի ֆեյսբուքյան էջում։

«Հով ջան... խոսքեր չկա ուղղակի... Հովոն իմ կյանքում հանդիպած էն քիչ մարդկանցից էր, ով կյանքին էնքան դրական էր վերաբերում, որ դա վարակիչ էր դառնում, ու ուզում էիր ապրեիր, ուրախ ապրեիր, անդադար ապրեիր... Հով ջան, մեր բարի ընկեր, Լույսով գնաս, Հերոս ընկեր... »,-գրել է դերասանուհի, ռեժիսոր Աննա Հարությունյանը:

Հովհաննես Հաջինյանը ծնվել է 1981թ. ապրիլի 10-ին, Երեւանում: 1996թ.-ից պարել է հիպ-հոպ ոճի պարեր եւ մասնակցել մի շարք փառատոների: 1998թ. «Կանազ» մշակույթի տանը ծանոթացել է մնջախաղաց Արա Հարությունյանի հետ, որից հետո ընդունվել է նրա պարի խումբ: 2003թ. եղել է «Միմ Ստուդիո» թատերախմբի համահիմնադիրը, որի շրջանակներում մասնակցել է մի շարք փառատոների, մրցույթների եւ արժանացել 1-ին տեղերի: 2006թ. ընդունվել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի վավերագրական ֆիլմի ռեժիսուրայի բաժին: 2013թ.-ից աշխատել է Երեւանի Մնջախաղի պետական թատրոնում՝ որպես մնջախաղաց-դերասան:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին