Անընդունելի է Թուրքիայի հայտարարությունը՝ ի սատարումն Ադրբեջանի սադրանքների և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների. ԱՀ ԱԳՆ

07/09/2020 schedule20:30

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույց է տվել Բարսելոնայում գործող «Nationalia» գործակալությանը: Հարցազրույցն ամբողջությամբ հրապարակել է ԱՀ ԱԳՆ-ն:

«Հուլիսին Բաքվում տեղի ունեցած ցույցերը փողոց դուրս բերեցին հազարավոր մարդկանց, ովքեր Ադրբեջանի կառավարությունից պահանջում էին լայնամասշտաբ պատերազմ սկսել՝ Ղարաբաղը հետ գրավելու համար: Ի՞նչ է կարծում ձեր նախարարությունը՝ արդյո՞ք ինչ-որ պահի ադրբեջանական ուժերի հարձակումը հավանական է: Եթե այո, ապա ինչպե՞ս է Ղարաբաղը պատրաստ պաշտպանվել՝ հաշվի առնելով, որ տարիներ շարունակ Ադրբեջանն ավելացրել էր իր ռազմական կարողությունները:

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե ինչ տեմպերով և ծավալներով է Ադրբեջանը մեծացնում իր զինանոցը, պարզ է դառնում, որ Ադրբեջանը զենք է գնում ոչ թե պահեստում պահելու, այլ մի օր օգտագործելու մտադրությամբ: Եվ Ադրբեջանը յուրաքանչյուր հնարավորություն կօգտագործի՝ փորձարկելու և ստուգելու՝ արդյո՞ք ճիշտ ժամանակն է նոր ագրեսիա սկսելու համար: Մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը դա անում 2016թ. ապրիլին, և բոլորովին վերջերս՝ հուլիսի 12-ին, հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի Տավուշի մարզում: Երկու դեպքերում էլ Արցախի և Հայաստանի պաշտպանական ուժերը համարժեք պատասխան են տվել։ Հիմքեր չկան հավատալու, որ Ադրբեջանը հերթական անգամ չի կատարի նման փորձ, երբ զգա, որ բավականին հզորացել է՝ դիմելու նոր ռազմական արկածախնդրության: Իհարկե, մենք դա գիտակցում ենք, և Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է ետ մղել ցանկացած ագրեսիա, ինչպես որ դա արել է նախկինում։

Ինչպե՞ս է ձեր նախարարությունը և Արցախի կառավարությունը, ընդհանրապես, աշխատում միջազգային դիվանագիտական ասպարեզում՝ ձեր հանրապետության դիրքերն ամրապնդելու համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ այն շարունակում է մնալ չճանաչված:

Մեր նախարարությունը, և, ընդհանուր առմամբ, Արցախի իշխանություններն անում են առավելագույնը՝ աշխարհին ներկայացնելու իրադրության իրական պատկերը: Անկախության հռչակումից ի վեր մեր հանրապետության դիրքորոշումն անփոփոխ է: Մենք մշտապես կողմ ենք եղել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։ Այս դիրքորոշումը հնչել է բազմաթիվ առիթներով՝ ինչպես հրապարակավ, այնպես էլ՝ ԵԱՀԿ գործող նախագահի և Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ընթացքում. նաև Արտաքին գործերի նախարարության բազմաթիվ հայտարարություններ են տարածվել միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են՝ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ԵԽ-ն և այլն: Մենք չենք թաքցնում այն փաստը, որ խաղաղություն ենք ուզում, միևնույն ժամանակ, գիտակցում ենք, թե ինչ նկատի ուներ լատինացի փիլիսոփան` նշելով «Si vis pacem, para bellum - Ուզում ես խաղաղություն՝ պատրաստ եղիր պատերազմի»: Եվ մենք արդեն անցել ենք դրա միջով:

Երբեմն գեթ մի հայացք տարածաշրջանին բավական է՝ հասկանալու հակամարտության գոտում տեղի ունեցող զարգացումների հիմքում ընկած իրականությունը: Ինչպես նշեցիք առաջին հարցում, Բաքվում հազարավոր ցուցարարներ Ադրբեջանի կառավարությունից պահանջում էին լայնամասշտաբ պատերազմ սկսել: Արդարության համար, սակայն, հարկ է նշել, որ երկրի խորհրդարանի շենք ներխուժած ցուցարարներն ունեցել են նաև հակակառավարական օրակարգ: Դա պարզապես ցույց է տալիս, թե ինչ դեր է խաղում հակամարտությունը Ադրբեջանի ներքին կյանքում, և որքանով են ադրբեջանական հասարակությունն ու կառավարությունը պատրաստ խաղաղության կամ հակամարտության խաղաղ կարգավորման:

Հնարավոր չէ խաղաղության հասնել միակողմանիորեն. դրան պետք է ձգտեն հակամարտության բոլոր կողմերը: Եվ անկախ նրանից, թե որքան բարձրաձայն ենք հայտարարում մեր հարևանների հետ խաղաղության հասնելու պատրաստակամության մասին, նրանք պետք է լինեն և՛ ընկալունակ, և՛ տրամադրված խաղաղության: Ցավոք, տարիներ շարունակ Ադրբեջանում հակահայկական տրամադրությունները պետական քաղաքականության մաս են դարձել, և Ադրբեջանն իր բնակչությանը խաղաղության փոխարեն նախապատրաստել է պատերազմի: Սա այն իրականությունն է, որի հետ մենք բախվում ենք այսօր: Եվ սա է այն իրականությունը, որով միջազգային հանրությունը պետք է զբաղվի: Անկախ այն փաստից՝ երկիրը ճանաչված է, թե ոչ, մենք, առաջին հերթին, պետք է մտածենք ժողովրդի մասին: Եվ մենք մեր բաժինն անում ենք, ոչ միայն մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, այլև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու գործում կառուցողական դեր խաղալու համար:

2018թ. Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, մի շարք վերլուծաբանների կարծիքով, նոր հեռանկարներ էր բացել Ադրբեջանի հետ երկկողմ համաձայնությունների գալու հարցում, որն ի վերջո որոշակի առաջխաղացման կհանգեցներ խաղաղության հասնելու համար բանակցություններում։ Դուք սերտ հարաբերություններ ունեք հայկական ղեկավարության հետ, ինչու՞ դա իրականություն չդարձավ։

Ես արդեն նշել եմ, որ հնարավոր չէ հասնել խաղաղության միակողմանիորեն։ Ադրբեջանը նույնպես պետք է աշխատի հանուն խաղաղության, ինչպես նաև վստահության միջավայրի ձևավորման, ինչը հնարավորություն կտա առաջ մղել խաղաղության գործընթացը։ Առանց ուժի կիրառման բացառման և խաղաղ բանակցությունների վերսկսման համար կառուցողական միջավայրի ձևավորման, իրավիճակը չի բարելավվի։ Եվ որ ամենակարևորն է, Ադրբեջանը պետք է մեկընդմիշտ հասկանա, որ առանց բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման՝ Արցախի Հանրապետության ուղղակի մասնակցությամբ, միամտություն է որևէ շոշափելի առաջընթաց ակնկալել խաղաղ գործընթացում։

Թույլ տվեք հիշեցնել, որ մինչ օրս խաղաղ գործընթացում միակ նշանակալի ձեռքբերումը 1994թ. մայիսի 12-ի հրադադարի անժամկետ համաձայնագրի ստորագրումն է, երբ Արցախը մասնակցում էր բանակցություններին։ Քանի որ կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է հակամարտության երկու հիմնական կողմերից մեկի՝ Արցախի կողմից, հետևաբար տրամաբանական է, որ խաղաղության պայմանագիրը նույնպես պետք է բանակցվի և ստորագրվի Արցախի կողմից։ Հրաժարվել այս փաստից, նշանակում է միտումնավոր կերպով մերժել խաղաղությունը։

Ադրբեջանը և միջազգային համապատասխան կազմակերպությունները պետք է աշխատեն Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակի բարելավման ուղղությամբ, նպաստեն երկրի ժողովրդավարական զարգացմանը և ադրբեջանական հասարակությանն իրազեկեն խաղաղության առավելությունների մասին, այլ ոչ պատերազմի։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին այս համատեքստում և հայտարարել, որ Թուրքիան և Ադրբեջանը մեկ միասնական ազգ են։ Սակայն, միևնույն ժամանակ, լայնամասշտաբ պատերազմին Թուրքիայի ուղղակի միջամտությունը ողջ տարածաշրջանն ապակայունացնելուց բացի կարող է ավելի վնասել Ռուսաստանի հետ Անկարայի հարաբերություններին։ Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի դիրքորոշումն այս կապակցությամբ։

Թուրքիան հակամարտության մեջ երբեք չեզոքություն չի պահպանել՝ չնայած իր անդամակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն իր եռակողմ համանախագահությամբ միջնորդական առաքելություն է իրականացնում հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։ Թուրքիան տարածաշրջանի միակ պետությունն է, որը եղբայրական Ադրբեջանին ոչ միայն հրապարակայնորեն իր աջակցությունն է հայտնել, այլև սատարում է Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետության շրջափակմանը։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան օգնում է Ադրբեջանին բանակաշինության հարցում՝ հաշվի առնելով, որ ադրբեջանցի բազմաթիվ սպաներ վերապատրաստվում են Թուրքիայում և թուրքական ռազմական խորհրդատուներ են ներգրավված՝ աջակցելու ադրբեջանական ռազմական ղեկավարությանը։

Մենք անընդունելի ենք համարում Թուրքիայի կառավարության հայտարարությունը՝ ի սատարումն Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների։ Մենք մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ Թուրքիայի նմանատիպ դիրքորոշումն անիմաստ է դարձնում նրա անդամակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին։

Պարզ է, որ Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական շատ բարդ տարածաշրջան է՝ թե՛ տարածաշրջանային և թե տարածաշրջանից դուրս բազմաթիվ դերակատարներով, որոնք տարածաշրջանում ունեն շահերի տարբեր մակարդակներ։ Եվ պատահական չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, որոնք զբաղվում են հակամարտության կարգավորմամբ։

Ակնհայտ է, որ ռազմական գործողությունների վերսկսումն աղետալի կլինի ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ միջազգային հանրության համար։ Արցախի Հանրապետությունը պատրաստ է ստանձնել պատասխանատվության իր բաժինը՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման հարցում. ժամանակն է, որ շահագրգիռ մյուս դերակատարներն էլ նույնն անեն»։

Տպել
1629 դիտում

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան