211652_close_icon
views-count3330 դիտում article-date 19:18 02-04-2019

Պատերազմի դեպքում պետք է մի կողմ թողնել քաղաքական տարաձայնություններն ու միավորվել. Արմեն Աշոտյան. NEWS.am

[url=https://news.am/arm/news/504814.html?fbclid=IwAR3EU_a62aQPeNitDTuuuaTijpgXAmXw1611SiKdfiYSMI9dOhB-A1S80dQ]NEWS.am[/url]-ը գրում է. Եթե Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք պատերազմ սկսվի, բնականաբար, պետք է մի կողմ թողնել քաղաքական տարաձայնություններն ու միավորվել արտաքին սպառնալիքի շուրջ։ Այս մասին Եռաբլրի զինվորական պանթեոնում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքով՝ որքան էլ որ որոշ քաղաքական գործիչներ փորձեն մանիպուլացնել 2016 թվականի ապրիլյան իրադարձություններով, միեւնույն է, հայ ժողովուրդը հաղթել է այդ պատերազմում։ «Ձախողվեց Ադրբեջանի բազմամյա փորձը՝ հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։ Ադրբեջանական իշխանությունները, տանուլ տալով դիվանագիտական մակարդակում 2011-2016 թվականներին, փորձեցին ուժ կիրառել։ Դրանից հեռո ադրբեջանական դիվանագիտությունը Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում եւս մեկ պարտություն կրեց»,- ավելացրել է նա։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/504814.html?fbclid=IwAR3EU_a62aQPeNitDTuuuaTijpgXAmXw1611SiKdfiYSMI9dOhB-A1S80dQ]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր