211652_close_icon
views-count6127 դիտում article-date 18:20 18-08-2018

Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը: Օգոստոսի 18-ին, 20-22-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 19-ին՝ շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ քամու պոռթկումները կհասնեն 20-25մ/վ արագության: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 19-ի ցերեկը կնվազի 4-6, 21-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: [img]http://st0.shamshyan.com/editor/0632251001534585382687639.jpg[/img] Օգոստոսի 18-ին, 20-ին երեկոյան ժամերին Երևան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 19-24մ/վ: Օգոստոսի 21-23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://st0.shamshyan.com/editor/0978772001534585392968065.jpg[/img]

Նմանատիպ նյութեր