Երգչուհու երկրպագուները հիացմունքով են ընդունել Լաս-Վեգասում նրա նոր՝ «Dinero» երգի ներկայացումը: Համացանցի օգտատերերի կարծիքով՝ Ջեյ Լոն ավելի սեքսուալ և գրավիչ է դարձել:
48-ամյա Ջենիֆեր Լոպեսի լուսանկարը հրապարակել են արևմտյան ԶԼՄ-ները՝ երգչուհու նոր երգի շնորհանդեսից հետո: Թափանցիկ տաբատով երգչուհին իդեալական կազմվածքն ու երկար ոտքերի հմայքն է ցուցադրել: Համացանցի օգտատերերին հիացրել է նաև նրա փայլուն մաշկի վիճակը: Նրա կերպարը հիացրել է նույնիսկ նրան վատաբանողներին, ովքեր մինչ այդ չարախոսում էին նրա տարիքի վերաբերյալ:
Երկրպագուների խոսքերով՝ Ջեյ Լոն բառացիորեն հիացրել է իրենց: