Գրիգորյանն ու Կլաարը մտքեր են փոխանակել ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ

Գրիգորյանն ու Կլաարը մտքեր են փոխանակել ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին` մտքեր են փոխանակվել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ։

Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսելյան ձևաչափի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Կլաարը կրկին տարածաշրջանային այցով է Հարավային Կովկասում՝ նրա այցը մեկնարկել է Երևանից։

Կլաարը գրել էր, որ վերադառնում է տարածաշրջան Մյունխենի հանդիպումների արդյունքներով խորհրդակցությունների շարք անցկացնելու համար՝ սկսելով Երևանից։

Փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպմանը հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքների ընթացքը։ Օրակարգում են եղել նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի հարցերը։ Ըստ հայկական կողմի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---