Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես երջանիկ եմ, որ զբաղվեցի երաժշտությամբ. Մեդեյա Աբրահամյան (տեսանյութ)

Մշակույթ
ruz1

Երիտասարդ տարիներին նա զբաղվել է լեռնագնացությամբ: Ֆուտբոլի երկրպագու է: Սիրում է ջազը, որն իր իսկ խոսքով զարգացրել է իր մեջ ռիթմի զգացողությունը: Նրա համոզմունքն է, որ կատարման մեջ պետք է լինի մաթեմատիկական մտածողություն և ճշգրտություն: Կատարողական արվեստը ինչ որ տեղ նրա կարծիքով նաև  «սպորտ» է, քանի որ անդադար պետք է պարապել, տեխնիկան զարգացնել, լավ մարզավիճակի մեջ լինել: Եվ, իհարկե, պետք է ունենալ ճաշակ: ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Մեդեյա Աբրահամյան: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախաձեռնությամբ Բյուրականի արվեստի ակադեմիայում նշվեց թավջութակի թագուհի Մեդեա Աբրահամյանի 85-ամյակը: Փառատոնի տնօրեն Ստեփան Ռոստոմյանի խոսքով Մեդեա Աբրահամյանն առաջին հայ երաժիշտն է, ում անդրադառնում են իրենց փառատոնի շրջանակում: 3 (1) Մեդեյա Աբրահամյանն  առաջին կին-թավջութակահարն էր: Հայ կատարողներից առաջինն էր, որ արժանացավ միջազգային դափնեկրի կոչման: Եվ այն, որ այսօր ունենք թավջութակի մեծաթիվ երաժշտական գրականություն, նրա կատարողական արվեստի շնորհիվ է, քանի որ հենց նրա համար են մեր կոմպոզիտորները գրել թավջութակի իրենց երաժշտական երկերից շատերը: Աշխարհահռչակ Մստիսլավ Ռոստրոպովիչի սանը առաջին հայ թավջութակահարն էր, որ ելույթ ունեցավ հեղինակավոր բեմերում: Այսօր աշխարհի բեմերում փայլում են նրա ազգությամբ հայ, ռուս, չինացի, իրանցի ուսանողները: «Ես երջանիկ եմ, որ զբաղվեցի երաժշտությամբ, որովհետև դա միակ միջոցն էր, որով կարողացա ինքնարտահայտվել»: