Բաժիններ՝

Գողացված Pixel 3 XL, Poco F1 և լվացքի մեքենա Xiaomi-ից. Շաբաթվա ինսայդները

168.am-ը շարունակում է ներկայացնել շաբաթվա ամենահետաքրքիր տեխնոլոգիական նորությունները, լուրերը, շշուկներն ու ինսայդները:

Ներկայացվել է Poco F1-ը՝ մատչելի առաջատար սմարթֆոնը

Մինչև այժմ հասանելի ու ամենաառաջատար սմարթֆոնի տիտղոսը OnePlus շարքինն էր: Սակայն Xiaomi ընկերությունը ներկայացրեց Poco F1-ը, որը, ըստ վերլուծաբանների՝ կսպանի OnePlus-ի հաջողությունը:

Սարքն ունի Qualcomm Snapdragon 845 պրոցեսոր՝ 2.8 ԳՀց հաճախականությամբ, և գրաֆիկական արագացուցիչ՝ Adreno 630: Սմարթֆոնը կարող է ունենալ 6 կամ 8 ԳԲ օպերատիվ հիշողություն, ինչպես նաև՝ 64, 128 կամ 256 ԳԲ հիշողություն:

Կարդացեք նաև

Pocophone-ի նոր սմարթֆոնը ունի 6.15 դյույմանոց մեծ դիսփլեյ և վերին մասում պատված է Gorilla Glass ապակիով:

Բայց ամենակարևորը գինն է: Սմարթֆոնի 6 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ հիշողությամբ տարբերակն արժե 299 դոլար: Այս պահին այս սմարթֆոնը պարզապես չունի մրցակից:

Հնդկաստանում սմարթֆոնը վաճառվելու է օգոստոսի 29-ից: Օրեր անց սմարթֆոնը կսկսի վաճառվել նաև այլ շրջաններում:

Pixel 3 XL-ն արդեն վաճառվում է, բայց ոչ պաշտոնապես

Google-ի նոր սմարթֆոնի պաշտոնական ներկայացումը պետք է տեղի ունենա միայն աշնանը: Այնուամենայնիվ, վեբ հարթակում արդեն հասանելի են շատ տարբեր տեղեկություններ այս սարքի մասին՝ շատ լուսանկարներ, մանրամասն նկարագրություններ, կատարողական թեստեր և նույնիսկ տեսանյութեր: Երկար ժամանակ ոչ ոք չէր կարող հասկանալ, թե որտեղից են հայտնաբերվել այս սարքերը, եթե դեռևս չի եղել դրանց պաշտոնական ներկայացումը:

Ինչպես պարզ է դարձել, Google Pixel 3 XL սմարթֆոնը վաղուց արդեն վաճառվում է սև շուկայում: Ոչ ոքի հայտնի չէ, թե ինչպես է այսքան սպասված գադջետի մի ամբողջ խմբաքանակ հայտնվել վաճաքում: Պարզ է միայն, որ դրանց վաճառքի մասին հայտարարություն եղել է Telegram-ի ոչ պաշտոնական ալիքում:

Գադջետի արժեքը կազմել է 2000 դոլար: Անհայտ աղբյուրները հայտնում են, որ սմարթֆոնների պահեստը գտնվում է Մեծ Բրիտանիայում;

Google-ի անվտանգության բաժինն արդեն սեփական հետաքննությունն է անցկացնում՝ պարզելու, թե ովքեր են գողացել սմարթֆոնի մեծ խմբաքանակը:

Google Fit ծառայությունը կունենա մեծ թարմացումներ

Google ընկերությունն ամբողջությամբ փոխել է Google Fit ծառայության դիզայնը: Հիշեցնենք, որ սա ծառայություն է, որն օգնում է մոտիվացվել և վարել ակտիվ կյանք:

Այժմ թարմացված հավելվածը կարող է ճշգրիտ որոշել ձեր ֆիզիկական ակտիվության չափը և հետևել դրա զարգացմանը:

Google Fit հավելվածը կարող է տեղեկատվություն հավաքել մի շարք այլ սպորտային ծառայություններից, այդ թվում ` Strava, Runkeeper, Endomondo եւ MyFitnessPal: Բացի այդ, հավելվածը կարող է ինքնուրույն վերահսկել տարբեր տեսակի գործողություններ, ինչպիսիք են քայլելը, վազելը և հեծանիվ վարելը: Դա անելու համար պարզապես պետք է չմոռանալ վերցնել սմարթֆոնը մարզվելիս: Դուք նաև կարող եք ինքներդ ցանկացած ժամանակ լրացնել ձեր տվյալները:

Այլ նորություններ՝

Meizu-ն AliExpress-ում բացել է ֆիրմային խանութ: Այժմ այս բրենդի ապրանքները կարելի է ձեռք բերել առաջին ձեռքից:

Ubisoft-ն անվճար հնարավորություն է տալիս խաղալ For Honor խաղը, որտեղ մենամարտում են վիկինգները, նինձաները, ասպետները և այլք:

LG-ի նոր սմարթֆոնը կստանա միանգամից հինգ տեսախցիկ և Android 9.0 Pie: V40-ի պաշտոնական ներկայացումը տեղի կունենա նոյեմբերի 16-ին:

OnePlus-ն այս տարվա հոկտեմբերին կներկայացնի նոր սմարթֆոն: OnePlus 6T-ի գինը կլինի մոտ 550 դոլար:

Xiaomi-ն թողարկել է լվացքի մեքենա, որը կատարում է իր աշխատանքը 15 րոպեում: Արժեքը կազմում է 205 դոլար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս