Friday, 19 04 2024
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան

Ոստիկանությունում արմատական և հիմնարար քայլերի փոխարեն՝ անթույլատրելի նշանակում․ Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Անցած շաբաթ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայկ Մհրյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ: Հայկ Մհրյանի անունը քչերին է ծանոթ ոստիկանական համակարգում: Նա տարիներ առաջ կարճ ժամանակով միջին օղակի մեկ-երկու պաշտոն է զբաղեցրել Ոստիկանությունում, ապա 2013-2015 թվականներին գտնվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում, որից հետո ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։ Նրա վերջին՝ հանրությանը հայտնի պաշտոնը Նոր Նորքի թաղապետի պաշտոնն է, որից ազատվեց մի սկանդալային պատմության պատճառով: Եվ քանի որ նրան ոստիկանապետի տեղակալի պաշտոնում նշանակելու իրավական արգելք կար ունեցած կոչումի իմաստով, նա վերջերս ընդամենը մի քանի օրով նշանակվեց Արմավիր քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում՝ այդ արգելքը հաղթահարելու և ոստիկանապետի տեղակալ դառնալու համար:

Այսպիսով, հերթական փոխոստիկանապետ է նշանակվել մեկը, ով համակարգում աշխատանքի որևէ վաստակ չունի, հայտնի չէ համակարգին և այդ պաշտոնում հայտնվել է բացառապես այն պատճառով, որ Ոստիկանության գործող ղեկավարի մտերիմն է: Մհրյանի նշանակումը եկավ լրացնելու ոստիկանապետի տեղակալների պաշտոնում վերջին խայտառակ նշանակումների շարքը: Սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ ոստիկանությունում արմատական բարեփոխումների խնդիրը դարձել է հանրային-քաղաքական օրակարգի ամենակարևոր հարցերից մեկը: Ու որպես սառը ցնցուղ ոստիկանությունում ստանում ենք նման նշանակում: Այն դեպքում, երբ ոստիկանության համակարգում կան տասնյակ արժանավոր ծառայողներ, ովքեր տարիների, տասնամյակների վաստակ ունեն իրավապահ մարմիններում և կարող էին նշանակվել բարձր պաշտոնում: Մինչդեռ համակարգից դուրս կադրերից բարձր պաշտոններում նշանակմամբ մեծ վնաս է հասցվում ողջ համակարգին, սպանվում է համակարգի արժանավորների մոտիվացիան: Սա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ, կրկնում եմ, ոստիկանության բարեփոխումների հարցը դարձել է կենսական անհրաժեշտություն, երբ ոստիկանության առջև խնդիր է դրված պայքարել քրեական ենթամշակույթի դեմ: Այսինքն՝ ոստիկանությունն ունի արմատական վերափոխումների կարիք, սակայն ոստիկանության ղեկավարության անձնական մոտիվացիաների պատճառով համակարգը ոչ միայն չի զարգանում, այլև հետ է շպրտվում դեպի անցյալ, դեպի այն ժամանակներ, երբ բարձր պաշտոններում նշանակումները կատարվում էին անձնական մտերմության ու հավատարմության սկզբունքով:

Իրավապահ մարմիններն ընդհանրապես, ոստիկանությունը՝ առաջին հերթին, կարիք ունեն անհապաղ ինստիտուցիոնալ բարեփոխումների: Վեթինգը, համակարգի լյուստրացիան քայլերի մի մասն են, որոնք անխուսափելիորեն պետք է կատարվեն՝ համակարգն առողջացնելու ու նոր Հայաստանի պահանջներին համապատասխանեցնելու համար: Այլապես նոր Հայաստանի հռչակումները մնալու են սոսկ որպես կարգախոսներ, երկրում շարունակելու են գործել նախկին փտած համակարգերն ու կառուցակարգերը՝ փոշիացնելով թավշյա հեղափոխության արժեքներն ու ձեռքբերումները:

https://www.facebook.com/arman.babajanyan.92/posts/3202857636410012

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում