211652_close_icon
views-count1432 դիտում article-date 20:33 25-09-2022

«Անկախ դիտորդը» խախտումներ է արձանագրել 70 տեղամասերում

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2022 թ. սեպտեմբերի 25-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերի 18 համայնքներում համամասնական ընտրակարգով (բացառությամբ Ալագյազ համայնքի) անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Տեղեկացնում է «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը։

Ընտրությունների ընթացքին հետևում են առաքելության շուրջ 100 շրջիկ դիտորդներ։

Շրջիկ խմբերը դիտարկում են բոլոր տեղամասերը, որոնք ներառված են այս ընտրություններում։  

19.00-ի դրությամբ առաքելության շրջիկ խմբերն այցելել են 234 տեղամասեր, որոնցից 70-ում արձանագրվել են խախտումներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր