Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռուբեն Հայրապետյանի հարվածի հետևանքը. Ո՞վ է ազգային հավաքական հրավիրել ֆուտբոլիստներին

Ընդամենը 9 օր անց Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի երրորդ հանդիպումը կանցկացնի՝ «Հանրապետական» մարզադաշտում մրցելով Ջիբրալթարի ընտրանու հետ: Հոկտեմբերի 16-ին էլ կրկին Երևանում մերոնք կմրցեն ենթախմբի առաջատար Մակեդոնիայի ընտրանու հետ: Այս երկու հանդիպումները կարող են վճռորոշ լինել Հայաստանի հավաքականի համար փլեյ-օֆի ուղեգրի համար պայքարում:

Ցավով պետք է արձանագրենք, որ կարևորագույն մրցավեճերից առաջ Հայաստանի հավաքականը հայտնվել է բավական բարդ իրավիճակում: Այս պահին Հայաստանի գլխավոր թիմը չունի մարզիչ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին օրերին ակտիվ բանակցություններ է վարում մի շարք մասնագետների հետ: Արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ առաջիկա հանդիպումներում Հայաստանի հավաքականի նոր մարզչի դերակատարությունը, մեղմ ասած, մեծ չի լինելու: Մասնավորապես, նոր մարզիչը աշխատելու է այն ֆուտբոլիստների հետ, որոնց ստիպված է եղել հրավիրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Փաստորեն, առաջիկա հանդիպումներին խաղացողները ազգային թիմի գլխավոր մարզչի կողմից չեն հրավիրվել:

Նշենք, որ ֆուտբոլիստները հավաքականներից հրավեր են ստանում հանդիպումներից մոտ երկու շաբաթ առաջ: Ժամանակ է հարկավոր, որպեսզի ՀՖՖ-ն լուծի նրա ավիատոմսերի և այլ փաստաթղթային հարցեր: Իսկ թե առաջիկա հանդիպումներին ֆուտբոլիստներ ով է հրավիրել, և ովքեր են հրավիրվողները՝ դժվար է ասել:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական էր տվել սեպտեմբերի 21-ին: Մեկ օր անց էլ ՀՖՖ նոր նախագահ էր ընտրվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Վերջինս հայտարարել էր, որ Մինասյանի հրաժարականը անսպասելի էր իր համար՝ հույս հայտնելով, որ առաջիկա օրերին Հայաստանի հավաքականը կունենա նոր գլխավոր մարզիչ: Երկու շաբաթում նոր մարզիչ գտնելը, նրա հետ բանակցելն ու նշանակելը, ինչ խոսք, բավական բարդ խնդիր է՝ մանավանդ, երբ խոսքը ազգային հավաքականի մասին է: Հետևաբար դեռևս մարզիչ չունենալու հարցում ՀՖՖ նոր ղեկավարությանը մեղադրելը բոլորովին ճիշտ չէ:

Սեպտեմբերի 22-ին «Առաջին լրատվական»-ը «Ռուբեն Հայրապետյանի վերջին հարվածը. Վանեցյանի համար անսպասելի էր, բայց…» վերտառությամբ հոդված էր հրապարակել՝ նշելով, որ ՀՖՖ նախկին նախագահը հեռանալուց առաջ վերջին հարվածը հասցրեց հայկական ֆուտբոլին, մասնավորապես՝ մեր ազգային թիմին: Երբ հայտնի էր դարձել, որ ՀՖՖ-ն գլխավորելու է Արթուր Վանեցյանը, շատ էր խոսվում, որ Հայրապետյանի հետ հեռանալու է նաև Վարդան Մինասյանը: Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած Մակեդոնիա-Հայաստան հանդիպումից հետո, սակայն, Մինասյանը իր հեռանալու մասին հայտարարություն չարեց: Սեպտեմբերի 6-ին էլ կայացած Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումից առաջ Մինասյանը չէր ցանկացել խոսել ՀՖՖ նոր ղեկավարության հետ աշխատելու հեռանկարի մասին: Հրաժարականի մասին Մինասյանը հայտարարեց միայն սեպտեմբերի 21-ին Ջիբրալթարի հետ հանդիպումից երեք շաբաթ առաջ: Սեպտեմբերի 9-ին հրաժարական տալու դեպքում ՀՖՖ նոր ղեկավարները հնարավորություն կունենային ոչ ֆորմալ բանակցել հավաքականի մարզչի թեկնածուների հետ:

Կարծում ենք՝ ակնհայտ է, որ տեղի ունեցած զարգացումները նախապես ծրագրված էին ՀՖՖ նոր ղեկավարությանը ծանր դրության մեջ դնելու մտադրությամբ: Ռուբեն Հայրապետյանի հարվածը կարծես տեղ է հասնում, և առաջիկա հանդիպումներում Հայաստանի հավաքականը ստիպված կլինի պայքարել կիսատ-պռատ պատրաստված վիճակում: Եթե Հայաստանի հավաքականն ունենա արտասահմանցի գլխավոր մարզիչ, ապա նորանշանակ մասնագետը մի քանի օրում բնականաբար չի հասցնի ծանոթանալ ֆուտբոլիստների և նրանց ունակությունների հետ: Կարելի է ենթադրել, որ առաջիկա հանդիպումներում օտարերկրացի մարզչի կողքին կլինի նաև տեղի մասնագետ՝ հուշումներ անելու և ֆուտբոլիստներին մարզչի հետ ծանոթացնելու նպատակով: Իսկ թե ով կլինի տեղացի մասնագետը՝ դժվար է ասել:

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, որը լավ է ճանաչում նաև ազգային թիմի խաղացողներին, այդ օրերին զբաղված կլինի, քանզի հոկտեմբերի 15-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը հյուրընկալվելու է Սերբիային: Իրավիճակն իսկապես մտահոգիչ է, և ըստ էության Ջիբրալթարի հետ մրցավեճում Հայաստանի հավաքականը կմրցի դե ֆակտո առանց գլխավոր մարզչի: Ավելի ստույգ՝ նոր մարզչի աշխատանքը կլինի մինիմալ: Միակ սփոփիչ հանգամանքն այն է, որ մեր առաջիկա մրցակիցը բավական թույլ է, և նույնիսկ անպատրաստ վիճակում Հայաստանի հավաքականի հաղթելու հավանականությունը մեծ է: Մակեդոնիայի հետ մրցավեճում հնարավոր է որոշ չափով տեսանելի լինի նոր մարզչի կատարած աշխատանքը:

Ի դեպ, Ջիբրալթարի ազգային հավաքականն արդեն իսկ սկսել է մեր հավաքականի հետ հանդիպման նախապատրաստական հավաքը: Գլխավոր մարզիչ Խուլիո Ռիբասը հավաքին հրավիրել է միանգամից 31 ֆուտբոլիստների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում