Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Սարգսյանը խոցելի է դառնում (տեսանյութ)

Քաղաքականություն
Hayeli

ՀՀԿ-ի առաջադրած՝ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի կերպարը դրական տպավորություն է թողել, սակայն զուգահեռաբար մի շարք հարցեր է առաջացրել, որոնք այսօր բարձրաձայնեցին «Հայելի» մամուլի ակումբի հյուրերը: Լեզվաբան Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ հետաքրքիր են հանդիպումների նրա նախընտրած շրջանակները, բայց մի բան ակնհայտ է՝ խուսափում է տեղի ունեցած իրադարձություններին գնահատական տալ, որը խոցելի է դարձնում նրան: «Գուցե վախենում է իր թիմին վիրավորել, սակայն կարծում եմ՝ լավ է պատկերացնում, թե ինչ թիմի կողմից է առաջադրվել նախագահի թեկնածու»,- ասում է նա: Նախկինում ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի համար Սարգսյանի առաջադրումն անակնկալ է եղել: «Ես կարծում էի՝ իշխանական բացասական սելեկցիան շարունակվելու է: Բայց իշխանական համակարգը բարետես է դառնում»,- նշում է պարոն Արշակյանը: Բանախոսները համակարծիք էին, որ Սահմանադրական լիազորություններից զատ Արմեն Սարգսյանը պետք է ունենա նաև այլ լիազորություն՝ հանրային վստահությունը: ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը ճիշտ է համարում, որ Արցախյան հարցի լուծումը տեղափոխվի ՀՀ նախագահի տիրույթ, քանի որ Արմեն Սարգսյանը դիվանագիտական ասպարեզում մեծ փորձ ունի: Մամուլի ակումբի հյուրերը չառարկեցին, որ Արմեն Սարգսյանի հանդիպումները նաև ժամանակակից PR  են: «Դա ևս դրական հատկանիշ է»,-ասում է տիկին Դիլբարյանը և հավելում, որ եթե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ տիրապետեր ժամանակակից PR տեխնոլոգիաներին, կթույլատրեր, որ «Երկիր Ծիրանիի» ավտոմեքենան կայաներ քաղաքապետարանի տարածքում, ինչ-ինչ ամաններ չէր տանի նրանց սենյակ: «Ես կարծում եմ, որ Տարոն Մարգարյանը պետք է հրաժարական տա, ինքն իրեն դրսևորել է զարմանալի և անընդունելի,- նշում է նա:-Քաղաքապետարանում հավաքվել են մարդիկ, որոնց միակ նպատակը իրենց շեֆին հաճոյանալն է»: