Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Ասա՝ ընկերդ ով է, ասեմ՝ դու ով ես. իզգոյ Ռուսաստանից շատ գոհ էինք, հիմա էլ ծայրագավառ Չեչնիա՞ն

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն օրերս տպագիր մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում խոսել է իր քաղաքական առաջիկա ծրագրերի մասին, չի շրջանցել նաև իր միջազգային կապերի թեման։ Խոսելով Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հետ իր կապերի մասին՝ Վանեցյանը հիշեցրել է, որ վերջինս հրապարակայնորեն շնորհավորել է իր ծնունդը, ապա  նաև ուշագրավ հայտարարություն է արել. «Կադիրովի հետ ունեցել եմ շփումներ, որոնց մասին չեմ ուզում պատմել, որպեսզի չվտանգեմ այն հնարավոր ծրագրերը, որ պետք  իրականանան մեր երկրի համար։ Կարծում եմ՝ առաջիկայում այդ ծրագրերը կստացվեն, հանրությունը կտեղեկանա դրանց մասին»։

Ռամզան Կադիրովի կերպարը միանշանակ ընկալում չունի անգամ Ռուսաստանում, ըստ որոշ տեղեկությունների՝ վերջինս ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության հեղինակն է։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը հիշեցնում է՝ 90-ական թվականներին անկախ Հայաստանի Հանրապետությունը և կիսանկախ Իչկերիան՝ Չեչենական ավտոնոմ մարզը, շատ լավ հարաբերությունների մեջ էին՝ Դուդաևի ժամանակ: «Նա երազում էր, որ Չեչնիան նվաճի այնպիսի կարգավիճակ, ինչպիսին ունի Հայաստանը։ Մենք նրանց համար օրինակ ենք եղել որպես պետություն, որպես մշակութային երկիր։ Բացառված չէ, որ այն ժամանակ երեխա Կադիրովը, իսկ նրա հայրը՝ Ախմադ Կադիրովը, բավականին ակտիվ էր, ժառանգություն է ստացել այդ նոստալգիան՝ նմանվել Հայաստանին։ Նմանվել Հայաստանին, ունենալ Հայաստանի նման ինքնիշխանության մակարդակ, ունենալ տնտեսություն, հրաշալի հաղթական բանակ։ Կարևոր է նաև, որ Չեչնիան  ռուսական իմպերիայի կողմից թույլտվություն ունի առանձին շփումներ ունենալու Հայաստանի Հանրապետության հետ։ Արտաքին քաղաքական հարաբերությունների ինքնուրույնություն ավտոնոմ մարզերը Ռուսաստանում չունեն։ Ուրեմն՝ նրան թույլ է տրվել Հայաստանի հետ շփվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը հավելեց. «Պետք է նայենք տեսնենք, թե մեզ ինչով է դա հետաքրքիր։ Կարո՞ղ է մեզ համար էլ Չեչնիան է որպես ծրագիր՝ քաղաքական, տնտեսական, գաղափարական առումով, հետաքրքիր։ Ճիշտ այնպես, ինչպես իրենք ուզում են լինել Հայաստանի նման, Հայաստանում էլ ոմանք ուզում են լինել Չեչնիայի նման, այդպիսի կարգավիճակ ունենան։ Հիմա պարոն Վանեցյանը պետք  է ասի՝ մեզ ուզում է տանել այդ կարգավիճակի՞ն, թե՞ նրան է բերում մեր կարգավիճակին։ Եթե փոխադարձ է, ապա վտանգավոր է, մենք չենք ուզում ստանալ Չեչնիայի կարգավիճակը, հետ գնալ այդ կարգավիճակին՝ մեզ համար անթույլատրելի է։ Մենք գիտենք, որ Ռամզան Կադիրովի ղեկավարած երկիրը չի կարող արտաքին տնտեսական, գաղափարական, ռազմական համագործակցություն ունենալ։ Նա այդպիսի լիազորություններ չունի։ Մենք դոնո՞ր ենք, թե՞ ստացող։ Մենք ուզում ենք նմանվե՞լ նրանց, դա շատ հետաքրքիր է»։

Դիտարկմանը, թե այստեղ խոսքը ոչ թե Հայաստանի մասին է, այլ առանձին նեղացած, պաշտոնաթող խմբի, Արշակյանն արձագանքեց. «Իհարկե, Վանեցյանը Հայաստան չի ներկայացնում, «Բարգավաճ Հայաստանն» էլ Հայաստանը չի ներկայացնում, բայց «Եդինայա Ռոսիայի» հետ հուշագիր ունի։ Սա էլ արտախորհրդարանական քաղաքական հայտ ներկայացրած գործիչ է, որը գործընկեր է ընտրել Չեչնիան ու Ռամզան Կադիրովին։ Մի ասացվածք կա. «Ասա՝ ընկերդ ով է, ասեմ՝ դու ով ես»։ Հիմա ինքն էլ Կադիրովի ընկերն է, մենք պետք է իմանանք, որ նա Կադիրովից սովորելու բան ունի։ Հայաստանը Չեչնիա՞ է ուզում դարձնել»։

Ազատ Արշակյանն ընդգծեց՝ այս օրերին Ռուսաստանում մեծ սկանդալ է, Ռուսաստանի լրագրողական համայնքը  պնդում է, որ պատասխանատվության ենթարկեն Չեչնիայի իշխանություններին լրագրողների հանդեպ իրականացված բռնությունների համար. «Չեչնիայում մարդիկ անհետ կորում են, Չեչնիայում կան շարիաթի օրենքներ, չգրված օրենքներով Ռուսաստանը հանդուրժում  է, որ իր նահանգներից մեկում շարիաթը գործադրվի։ Իհարկե, դա վտանգավոր ու դատապարտելի միջավայր է այսօր։ Իբր շատ գոհ ենք, որ իզգոյ, սանկցիաների տակ ծնկի եկած Ռուսաստանի հետ հարաբերություններ ունենանք, հիմա էլ ծայրագավառի հե՞տ ենք հուշագրություն անում»։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանի կարծիքով՝ այդ հարցն իր մեջ տարակուսանք է առաջացրել: «Կադիրովն այն անձնավորությունը չէ, որի հետ Հայաստանը պետք է ինչ-որ հարաբերություններ ունենա։ Մենք գիտենք, որ նա հանցագործ է, ամբողջ չեչեն ժողովրդի կողմից այդպիսին էլ ընկալվում է, Պուտինի դրածոն է, «զոն նայող», բազմաթիվ հանցագործություններ է արել։ Ես չեմ պատկերացնում՝ այդ մարդու հետ մենք ի՞նչ համագործակցելու բան ունենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանի դիտարկմամբ՝ դա միակ տարօրինակությունն էր, որ հնչեցրեց Վանեցյանը: Ըստ քաղաքագետի՝ հստակ հարցերին հստակ պատասխաններ են տրվել. «Մեզ համար շատ բաներ բացվեցին, շատ բաների շուրջ կասկածներ ունեինք, ստացանք պատասխաններ։ Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ դա նախապես մշակված գործողություն ու պլան է, որոնք կիրականացվեն այն դեպքում, երբ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը մի պահ ստիպված լինի հեռանալ, ու ծագի փոխարինողի հարց։ Երբ նրան ԱԱԾ պետ էր նշանակում Փաշինյանը, ինչպես պարոն Վանեցյանը խոստովանեց՝ Ալեն Սիմոնյանի խորհրդով դա եղավ, որն էլ Նիկոլ Փաշինյանի մտերիմն էր։ Հարցերը մշուշոտ են, բայց իմ ասած տարբերակը չի բացառվում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում