Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե այսպես շարունակվի, մենք դուրս կգանք փողոց». քառօրյա պատերազմի մասնակից (տեսանյութ)

Քաղաքականություն
qarorya

«Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Մանուել Մանուկյանը դեմ է Մանվել Գրիգորյանի ազատ արձակման որոշմանը։ Նրա կարծիքով ազատության մեջ չպետք է գտնվի մի մարդ, ով գողացել է զինվորի բաժինը. «Շատ մտահոգիչ և վիրավորական է բոլորիս համար, երբ Մանվել Գրիգորյանին լրագրողը հարցնում է իր առողջական վիճակի մասին ու նա հպարտ պատասխանում է. շատ լավ եմ աղջիկ ջան, սա բոլորիս կրկնակի մտածելու տեղիք է տալիս։ Մենք դիմում ենք կոչով համապատասխան կառույցներին և պահանջում ենք, որպեսզի արդարացի որոշում կայացվի և Մանվել Գրիգորյանը իր արածների համար պատասխան տա»։ Մանուել Մանուկյանի կարծիքով Մանվել Գրիգորյանի նման շատերը կան և եթե նրան ազատ են արձակում, ապա մյուսներն էլ կմտածեն, թե  իրենք էլ կարող են նման կերպ վարվել  և չպատժվել։ Պետք է ձերբակալվեն այն բոլոր մարդիկ, ովքեր գողացել են զինվորի բաժինը։ Լինելով առաջնագծում իրենք մեծ ցավ են ապրում, որ  նամակները իրենց չեն հասել և զրկել են իրենց նաև հոգևոր աջակցությունից։ «Մենք շատ լուրջ ենք տրամադրված, եթե այսպես շարունակվի, մենք դուրս կգանք փողոց կոչ կանենք, որ արդարության վերականգման համար մեզ միանա ժողովուրդը։  Մենք արդարության պայքար սկսել ենք դեռևս ապրիլյան պատերազմի օրերից մինչև հեղափոխություն, մենք չենք պատրաստվում հետ կանգնել մեր պայքարից»։ Անդրադառնալով զինգրքույկներում տղաների պատերազմի մասին  տեղեկության բացակայության փաստին, քառօրյա պատերազմի մասնակիցը նշեց, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում  փոխնախարարի հետ քնարկել է, որպեսզի զինգրքույկներում նշվի պատերազմում ով ինչ մասնակցություն է ունեցել։