Բաժիններ՝

Տղամարդը գառներ էր գնել ու վճարել հուշանվեր թղթադրամներով

Ոստիկանության ՔՀ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Կոտայքի բաժնի ծառայողները Երևանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և խարդախություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Կապանում հաշվառված, 56-ամյա մի տղամարդու։

Նա խոստովանել է, որ հուլիս և հոկտեմբեր ամիսներին Արզնի և Զովք գյուղերում գնումներ է կատարել ու վճարել հուշանվեր թղթադրամներով։ Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները պարզել են նաև, որ բերման ենթարկվածը հոկտեմբերի 4-ին Արզնի գյուղում մի տղամարդուց երկու գառ է գնել՝ դարձյալ վճարելով հուշանվեր թղթադրամներով։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ նախապատրաստվում են նյութեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս