Սիմոնյանը վստահ է՝ Ծառուկյանի՝ հոգեկան խնդիրների մասին գրառումը Գևորգ Պետրոսյանին է վերաբերում

Սիմոնյանը վստահ է՝ Ծառուկյանի՝ հոգեկան խնդիրների մասին գրառումը Գևորգ Պետրոսյանին է վերաբերում

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ վստահ է՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գրառումը հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող քաղաքական գործիչների մասին վերաբերում է ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանին:

Factor.am-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ մամուլում տեղեկություններ են պտտվում, թե Պետրոսյանն առողջական խնդիրներ է ունեցել մշտապես:

«Նաև երբ նախարար է եղել, դա պատճառ է հանդիսացել, որ ինքը լքել է նախարարի պաշտոնը՝ ընդամենը մի քանի ամիս լինելով սոցապնախարար: Կարծում եմ, որ այդ որոշումը կայացրել է Գագիկ Ծառուկյանը: Հիմա, Գագիկ Ծառուկյանի բուռն քաղաքական գործունեության վերելքի շրջանում, փորձում է վեր հանել նման հարցեր, որպեսզի քաղաքական գործունեության իմիտացիա ձևավորի»,- ասել է Սիմոնյանը:

Հստակեցնող հարցին՝ այսինքն վարչապետին ուղղված չի՞ եղել, Սիմոնյանն ասել է, որ նման պարագայում Ծառուկյանը համարձակություն կունենար ինչ-որ անուն նշել կամ ավելի հստակ կգրեր. «Ես նույնիսկ վստահ չեմ, որ այդ էջը պատկանում է Գագիկ Ծառուկյանին»:

ԲՀԿ առաջնորդը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել՝ «հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պաշտպանելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ ակնարկել էր ԲՀԿ առաջնորդի անվան հետ կապված բռնաբարության դեպքը։

«Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո՝ լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն»,- գրել էր Փաշինյանը։

Բռնաբարության մեղադրանք Ծառուկյանին մի քանի տասնամյակ առաջ իրապես առաջադրված եղել է, սակայն վճռաբեկ դատարանն անկախության տարիներին արդարացրել է նրան

Սեպտեմբերի 16-ին էլ Հարությունյանն ասել էր, թե «կրթական չափորոշիչների շնորհիվ մի խումբ կոտայքցիներ ապագայում կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն»:

Հարությունյանի այս հայտարարությունից հետո ԲՀԿ-ն բոյկոտել էր Կառավարության հետ հարցուպատասխանն ու հայտարարել նրա հրաժարականի պահանջով փողոցային պայքար սկսելու մասին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---