Քաղաքական 13:28 22/10/2019 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Իրականություն՝ ոչնչի մասին

2018-ի բովանդակությունից բան չի մնացել։ Փոփոխությունների պահանջ և ակնկալիք. հարյուր հազարներին սա՛ էր հանել փողոց, ու հին իշխանությունը խաղաղ գնաց, որպեսզի նորը մեծ տեմպերով ու ավելի նոր մտածողությամբ առաջ տանի երկիրը։ Կար բացառիկ հնարավորություն՝ երկրի առաջընթացի համար։ Բայց 1.5 տարում պրոցեսների բովանդակությունը փոխվեց։
2018-ի որակից նույնպես բան չի մնացել։ Երևանի փողոցներն իրենով հեղեղած՝ ազնիվ ու հավատով լի ուսանողության, երիտասարդության որակյալ զանգվածն այլևս դաշտում չի երևում։ Նրանք ճնշող մեծամասնությամբ հետ քաշվեցին, մի մասը կոտրվեց ու շարունակում է մտածել երկրից հեռանալու մասին։ Նրանց տեղը շատ արագ լցրեցին կոմֆորմիստները, 90-ականների մնացորդները և երբեք սեփական կարծիք չունեցող հոծ խմբերը։
Եվ կա իշխանություն, որն ինչ ուզում՝ ասում է, ինչ ուզում՝ անում է. դա իշխանության նեղ խումբն է։ Կան մեկ մարդու սպասարկման բրիգադներ՝ ԱԺ, խմբակցություն (խմբակցություններ), կուսակցություն (կուսակցություններ), կառավարություն, իրավապահներ, դատարաններ և այլն։ Սա իշխանություն է՝ ինքն իր համար։ Այն այս պահին հաշվետու չէ ոչ մեկին և ամբողջությամբ վայելում է այդ հնարավորությունը, բայց այն այս պահին ադեկվատ չէ՝ ապագա ռիսկերի գնահատման առումով։

Անհասկանալի վիճակ

Շատ դժվար է գրագետ գնահատական տալ Հայաստանի իրականությանը։ Զգացմունքային՝ կարելի է, բայց դա սուբյեկտիվ է։ Սառը հայացքով՝ Հայաստանում իրականություն է ոչնչի մասին։ Հայաստանում ոչինչ չի կատարվում. ոչ մի բարդ թեմա չի դրվում քննարկման, ոչ մի կարևորագույն խնդիր չի նշմարում իր լուծումը, ոչ մի բաց խոսակցություն հասարակության մեջ չի սկսվում, և բարդ թեմաները դարձյալ մնում են որպես կա՛մ տաբու, կա՛մ մանիպուլյացիայի առարկա։ Երբ 1.5 և ավելի տարիներ առաջ հասունանում էր փոփոխության պահանջը, հիմքում սա էր՝ բացել թեմաները, որքան էլ դրանք ցավոտ լինեն, ստանալ մասնակցային հասարակություն և ինտենսիվ փնտրել լուծումներ։
Մեծ հաշվով, Հայաստանում ոչինչ չի կատարվում, և սա է ամենամեծ ռիսկը։ Սա դժվար է ֆիքսել օրվա ռեժիմով, քանի որ աղմուկը շատ է, և դա ակտիվության տպավորություն է ստեղծում։ Մեր այսօրվա կենցաղը (կամ՝ պետական լրահոսը) քրեական գործեր, դատեր, լայվեր, բազմապիսի PR ակցիաներ, իրական կյանքի սուբլիմացիան են՝ իրական գործերի փոխարինիչները։ Դրանք պետության կենսագործունեության համար և պետության օրակարգի առումով զրոյական նշանակություն ունեն։
Կարելի է, իհարկե, ասել, որ ամեն ժողովուրդ արժանի է իր հեղափոխությանը, բայց դա էլ պատասխանատու և ազնիվ մոտեցում չէ. այդպես կարելի է ասել էմիգրացիայից։ Գնահատականներ տալը, համեմատություններ անելը, նախազգուշացնելն արդեն բավարար չեն։ Դրանց փուլն անցավ։ Լուծումներ են պետք, լուծումների առաջարկներ և դրանց հասնելու ճանապարհ։

Դարձյալ՝ սոլիդ իշխանության մասին

Այլ ելք՝ խուսափելու համար անդառնալի կորուստներից ու պատմական ողբերգություններից, այլևս չկա։ Հայաստանում պետք է ձևավորվի սոլիդ իշխանություն։ Հայաստանում չպետք է լինի կուսակցական ռևանշ, և Հայաստանում չպետք է լինի մեկ մարդու ատրակցիոն։
Սոլիդ իշխանության ռեսուրսը հստակ է՝ իշխանության միջի ողջախոհ անհատներ և շրջանակներ, իշխանությունից դուրս՝ նույնպիսի մարդիկ և շրջանակներ։ Կուսակցական, քաղաքական այսօրվա տոտալ արժեզրկման, դեֆոլտի պայմաններում այլ տարբերակ ուղղակի չի մնում։ Այս ամենը, իհարկե, վերաբերում է խաղաղ պայմաններին։ Պատերազմական պայմաններում լրիվ այլ տրամաբանություն է լինելու։
Իշխանության մեջ և իշխանությունից դուրս գտնվող սոլիդ անհատներն ու շրջանակները համատեղ պետք է ձևավորեն սոլիդ իշխանությունը, որի պատմական առաքելությունը չափազանց մեծ է։ Սա կարող է լինել ժամանակավոր, անցումային իշխանություն, բայց, անկախ դրանից, դա կլինի այն իշխանությունը, որն իր կատարած աշխատանքի ծավալի և որակի առումով Հայաստանի պատմության մեջ կունենա բացառիկ նշանակություն։ Մենք պետք է դուրս գանք տոտալ նիհիլիզմի վիճակից։
Աշխարհի քարտեզի մեր հատվածում արագ տեմպերով փոփոխություններ են գնում։ Մի կողմից՝ Ալիևների ընտանիքը գնում է նկատելի ռեֆորմների՝ միաժամանակ ավելացնելով ռազմական ծախսերը, մյուս կողմից՝ երկրում ուժեղանում են հակաալիևյան տրամադրությունները։ Սա անկանխատեսելի զարգացումների ահռելի պոտենցիալ է։ Թուրքիայում սրընթաց ուժեղանում են ազգայնական և պանթուրքիստական տրամադրությունները, որոնք Հարավային Կովկասի համար ունեն այլ, մեզ համար խիստ վտանգավոր պատկերացումներ, քան անգամ Էրդողանը։ Ռուսաստանում Պուտինն աստիճանաբար մոտենում է սեփական խնդրին՝ ինչ-որ կերպ վերարտադրության կամ իրավահաջորդության, ինչը նոր, դժվար հաշվարկելի սցենարների աղբյուր է՝ մեզ համար կրկին հստակ ռիսկերով։
Ի՞նչ ենք անում մենք. կորցնում ենք ժամանակ։ Ինչո՞վ ենք զբաղված մենք. մեծ հաշվով՝ ոչնչով։ Այս փուլը Հայաստանը պետք է օգտագործեր անվտանգության մակարդակի բարձրացման և մեծ տեմպով, գրագետ քայլերով՝ երկրի մոդեռնիզացիայի համար։ Ցավոք՝ չենք անում։ Շատ կարևոր է արձանագրել, որ 2018-ի համընդհանուր պահանջը դեռ օրակարգում է՝ փոփոխություններ։ Այդ պահանջը լուծում չի ստանում։ Այդ պահանջը ռացիոնալ ծրագրերի տեսք չի ստացել։ Եվ այդ պահանջի վրա իշխանության եկած, թվում էր՝ ռեֆորմիստական թիմը 1.5 տարում վերածվեց դասական չինովնիկական խավի։ Հետևաբար՝ փոփոխությունների պահանջը նույնքան սուր է, և փոփոխությունների ունակ իշխանության պահանջը՝ միակ լուծումը։

Ո՞րն է սոլիդ իշխանության հիմնական առաքելությունը․
1. Նոր պատերազմի բացառում
2. իրավիճակի կայունացում. պետությունը կազմաքանդող պրոցեսների դադարեցում (այդ թվում՝ պատժիչ ուղղորդվող դատաիրավական մեքենայի կանգնեցում, արտաքին ազդեցության դիմակայում)
3. երկրում հաշտեցման և ներքին համերաշխության մթնոլորտի հաստատում
4. Ռուսաստանի հետ հարաբերություններում փոխադարձ վստահության կտրուկ աճի ապահովում։ ԵՄ և ԱՄՆ հետ իրատեսական օրակարգի ձևակերպում, այդ շրջանակներում աշխատելու ուղերձներ
5. նոր ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին նոր օրենք, Սահմանադրական փոփոխություններ
6. նոր ընտրությունների կազմակերպում։
Կարող է ծագել բնական հարց. ինչո՞ւ հենց այս կետերը։ Իրականում մենք 1.5 տարի առաջ այլ օրակարգ պետք է ձևակերպած լինեինք՝ այն օրակարգը, որի առանցքը պետության մոդեռնիզացիան էր՝ հանրային կյանքի, տնտեսության և բոլոր ոլորտների։ Սա պահանջում էր լրիվ այլ պատկերացումներ, լրիվ այլ ընթացք, լրիվ այլ ինտելեկտուալ ռեսուրս և լրիվ այլ մթնոլորտ։ Մենք սա տապալել ենք։ Եվ այսօր ուղղակի հնարավոր չէ այսօրվա իրավիճակից միանգամից անցում կատարել այդ հիմնական օրակարգին։
Պետությունների կյանքում լինում են անհնար պահեր։ Մեզ մոտ այսօր այդպիսի վիճակ է։ Այսօրվա մթնոլորտի և թիմերի պայմաններում հնարավոր չէ այս իրականությունից միանգամից անցում կատարել զարգացման փուլ։ Պետք են լինելու միջանկյալ լուծում, միջանկյալ փուլ։ Սոլիդ իշխանության առաջին կետը՝ թույլ չտալ պատերազմ, անկյունաքարային է. սրա տապալման դեպքում մնացած ամեն ինչն անիմաստ է։ 2, 3, 4 կետերն այս խնդրի լուծմանն են ուղղված։ Այսօրվա վերնախավը չի պատկերացնում, թե ի՛նչ է իրենից ներկայացնելու առաջիկա հնարավոր պատերազմը՝ դրա ծավալները, կորուստների և ավերածությունների չափը, հետևանքները։ Ցավոք, սա չի պատկերացնում նաև «սոցցանցերի սերունդը»։ Ոչ մի ռոմանտիկա չի լինելու, հաղթանակի դեպքում՝ հաղթանակի բերկրանք չի լինելու։ Փոխարենը սա շատ լավ պատկերացնում են բանտերում ու դատարաններում գտնվող նախագահն ու գեներալները, Արցախի իշխանություններն ու կռիվ տեսած և հաղթած հրամանատարները։ Հնարավոր պատերազմի հոտը գալիս է, բայց մենք դեռ ունենք հնարավորություն՝ դրանից խուսափելու. դրա համար պահանջվելու են մեծ ջանքեր, շատերի կոնսոլիդացված աշխատանքը և իշխանության լուրջ որակներ։

Գործող իշխանությունը բոլոր տապալումներից ու կասկածելի քայլերից հետո հայտարարում է. մենք ստացել ենք 70 տոկոս ձայն, վստահության քվե։ 70 տոկոսը դատավճիռ չէ, և ճիշտ ու գրագետ բան ասելիս ու հակադրվելիս պետք չէ դրանով կաշկանդվել։ 70 տոկոսը տրված է եղել գրագետ փոփոխություններ անելու և ոչ երբեք երկիրը պառակտելու, 37 թիվ վերադառնալու ու նոր պատերազմի համար։ 

Եվ վերջում՝ մթնոլորտի մասին

Վերջին շրջանում ուշ երեկոները կարդում եմ ժամանակակից աշխարհի ամենավառ դեմքերից մեկի՝ Յուվալ Հարարիի Homo Deus աշխատությունը։ Նրա տեսության հիմնական առանցքն այն է, որ բանական մարդը՝ Homo Sapiens-ը, էվոլյուցիայի վերջնակետը չէ, և մենք գտնվում ենք նրա հաջորդ փուլի՝ Homo Deus-ի (մարդ-աստծո) ձևավորման ընթացքում։ Հեղինակը հիմքում դնում է արհեստական բանականության նոր, անծայրածիր հնարավորությունները, որոնք շատ արագ ներխուժելու են մեր կենցաղ, մեր կյանք։

Սա ես կարդում եմ ուշ երեկոյան։ Իսկ վաղ առավոտյան, երբ սկսվում է հայաստանյան իրականությունը, ինձ մոտ ծագում է հակառակ հարցը. իսկ հնարավո՞ր է, որ լինի էվոլյուցիայի հակառակ ընթացքը՝ բանական մարդը՝ Homo Sapiens-ը որոշակի իրավիճակներում սկսի էվոլյուցիոն հետապրում, հետզարգացում։ Հայաստանյան իրականությունը տալիս է խորհելու լայն փաստական բազա։ Մարդիկ, որոնք տասնամյակների ընթացքում ունեին կարծիք, տեսակետ, սկզբունքներ, մթնոլորտի փոփոխության, իրականության փոփոխության պայմաններում հանկարծ ցուցաբերում են հետընթացի տարօրինակ դրսևորումներ։ Ամեն անգամ ինքդ քեզ հարցնում ես՝ լավ, սա նորմալ տղա էր, նորմալ աղջիկ էր, «Սերժի ժամանակ» պայքարում էր բոլոր նմանատիպ երևույթների դեմ... ի՞նչ եղավ, չի՞ տեսնում, թե ինչ է կատարվում, ինչպե՞ս այսպիսի բան կարողացավ ասել կամ անել։ Մենք հիմա ունենք պետական և հանրային դեգրադացիայի դինամիկ ձևավորվող պատկեր։ Կա՛մ մենք կկարողանանք այս պրոցեսը կանգնեցնել, իսկ դրա լավագույն տարբերակը սոլիդ իշխանության ձևավորումն է, կա՛մ դա վերջնական հանգրվանի կբերի մեր հակառակորդը։

Ճիշտ այդպես էլ, եթե մենք չկարողանանք կանգնեցնել դատաիրավական ռեպրեսիվ մեքենան ու ներքին պառակտման խորացումը, մեզ բոլորիս ցավալիորեն ծանոթ՝ պատմության դատաստանի փոխարեն ոչ շատ հեռու ապագայում կարող է ավելի ցինիկ լուծում բաժին հասնել՝ հայտնվել Բաքվի առաջին ատյանի դատարանում։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:33
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
15:06 20/04/2024

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}