211652_close_icon
views-count2055 դիտում article-date 14:29 26-02-2020

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետը ազատման դիմում է ներկայացրել

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետ Գրիգոր Հայրապետյանը ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=871273199981584&id=118681645240747]էջում [/url]հայտարարություն է տարածել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետ Գրիգոր Հայրապետյանը ազատման դիմում է ներկայացրել: Ելնելով ս.թ. փետրվարի 3-7-ը տեղի ունեցած ԵՄ մասնագետների ստուգումների արդյունքներից՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում սպասվում են մի շարք փոփոխություններ: Հնարավոր շահերի բախումից խուսափելու համար՝ համատեղ որոշում է կայացվել, համաձայն որի Գրիգոր Հայրապետյանը ցանկանում է զբաղվել միայն օդաչուական գործով: Այսուհետ՝ պրն Հայրապետյանը ծավալելու է միմիայն թռիչքային գործունեություն: Միեւնույն ժամանակ նշում ենք, որ պրն. Հայրապետյանը խորհրդատվական ձեւաչափով համագործակցելու է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ, մասնավորապես իր խորհուրդներով, մասնագիտական փորձով եւ առաջարկներով շարունակելու է մնալ Կոմիտեի մի մասնիկը: ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորին շնորհակալություն է հայտնում Գրիգոր Հայրապետյանին` 2015 թվականից ի վեր ծավալած գործունեության համար: Հարգանքով, Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»։

Նմանատիպ նյութեր