Huawei-ը մտադիր է 2019-ին Android-ն ու Windows-ն իր օպերացիոն համակարգով փոխարինել

Huawei-ը մտադիր է 2019-ին Android-ն ու Windows-ն իր օպերացիոն համակարգով փոխարինել

PanARMENIAN.Net - Huawei ընկերությունը մտադիր է արդեն 2019-ի գարնանը իր նոութբուքերի և սմարթֆոնների համար սեփական օպերացիոն համակարգը թողարկել: Ընկերությունը ստիպված կլինի դա անել, եթե ԱՄՆ իշխանություններն արգելեն օգտվել Google-ի և Microsoft-ի լուծումներից:

2019-ին պատրաստ կլինի չինական շուկայի համար նախատեսված տարբերակը, իսկ միջազգային շուկայինը կարող է թողարկվել 2020-ի սկզբին կամ կեսին, ասել է են Huawei-ում, գրում է Vc.ru-ն CNBC-ի վրա հղումով:

Ընկերությունում ասել են, որ կգործարկեն սեփական օպերացիոն համակարգը միայն եթե իրենց ընդմիշտ արգելեն աշխատել Google-ի Android-ով կամ Microsoft-ի Windows-ով: Huawei-ի օպերացիոն համակարգը ներկայացված կլինի հավելվածների App Gallery խանութում, որն ընկերությունը ներկայացրել էր 2018-ին: Այն տեղադրվում է Huawei-ի սարքերի վրա, սակայն որպես խանութ սովորաբար նշվում է Google Play-ը: Huawei-ում կրկին նշել են, որ կցանկանային հետագայում ևս աշխատել Google-ի և Microsoft-ի հետ, սակայն ԱՄՆ արգելքի պատճառով ընտրություն չեն ունենա:

Մայիսի 16-ին ԱՄՆ առևտրի նախարարությունը սև ցուցակում է ընդգրկել Huawei ընկերությանը և արգելել է ամերիկյան սարքավորումներ և ծրագրային ապահովում գնել ամերիկյան ընկերություններից առանց ԱՄՆ կառավարության թույլտվության: Ընկերությոան հետ գործակցությունը կասեցրել են Google-ը, Intel-ը, Qualcomm-ը և այլ ընկերություններ: Մայիսի 21-ին Huawei-ը երկրում աշխատելու թույլտվություն ստացավ մինչև 2019-ի օգոստոսի 19-ը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---