Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շողակաթում ընթանում են սուբվենցիոն ծրագրերի իրականացման աշխատանքները

Շողակաթում ընթանում են սուբվենցիոն ծրագրերի իրականացման աշխատանքները

ԳԱՎԱՌ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքում  արդեն երկու ամիս է, ինչ սկսվել եւ ընթանում են մեծածավալ շինարարական աշխատանքներ ՀՀ կառավարության կողմից հաստատված  սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, 12 ծրագրերից մի քանիսն արդեն գտնվում են ավարտական փուլում, մի քանիսն ընթացքի մեջ են, իսկ Դրախտիկի 2 թաղամասերի գազատարի ներքին ցանցի կառուցման ծրագիրն էլ կմեկնարկի առաջիկայում: «Սուբվենցիոն առաջին ծրագրով ոռոգման ջրատար ցանց է կառուցվել Ծափաթաղում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 9 միլիոն 588 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Ծրագիրը օգոստոսի 9-ի դրությամբ ավարտված է, ոռոգման համակարգը միացված է ընդհանուր ցանցին: Սուբվենցիոն երկրորդ  ծրագրով գիշերային լուսավորվածության ցանց է կառուցվել համայնքի բոլոր վեց բնակավայրերում՝ Շողակաթում, Դրախտիկում, Արտանիշում, Ծափաթաղում, Աղբերքում եւ Ջիլում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 16 միլիոն 538 հազար դրամ, որի 65 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Ներդրված միջոցներով կառուցվել է մոտ 5 կիլոմետր երկարության լուսավորվածության ցանց: Ծրագիրն ավարտված է, լուսավորվածության համակարգը միացված է ընդհանուր ցանցին: Ի դեպ, բացի, Ծափաթաղի ու Շողակաթի մեկ-երկու թաղամասերից, մեր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերը պատմության մեջ առաջին անգամ են  լուսավորվում գիշերային ժամերին: Սուբվենցիոն երրորդ ծրագրով  Ջիլ գյուղի մի թաղամասում կառուցվել է խմելու ջրատարի ներքին ցանց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 2 միլիոն 980 հազար դրամ, որի 65 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Ծրագիրն ավարտվել է, ներքին ցանցն արդեն հանձնվել է շահագործման՝  թաղամասի բնակիչներին ապահովելով կայուն ջրամատակարարմամբ: Սուբվենցիոն չորրորդ ծրագրով  խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվել Աղբերք գյուղում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 14 միլիոն 900 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները սկսվել են մեկուկես ամիս առաջ եւ գտնվում են ավարտական փուլում: Կառուցվում է օրվա կարգավորիչ երկու ջրամբար եւ շուրջ 2 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանց, որը շուտով կմիացվի արտաքին ցանցին, եւ այս տարվա ընթացքում հիմնովին կլուծվի գյուղի ջրամատակարարման խնդիրը, որը տարիներ շարունակ չէր կարգավորվում:

Սուբվենցիոն հինգերորդ  ծրագրով ասֆալտապատվում է Շողակաթ գյուղի երկրորդ եւ չորրորդ փողոցները՝ 350 գծամետր երկարությամբ եւ մոտ 2000 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 24 միլիոն 300 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են ու կավարտվեն օգոստոսի վերջերին:

Սուբվենցիոն վեցերորդ ծրագրով Շողակաթում կառուցվում է խմելու ջրատարի ներքին, Դրախտիկում՝ արտաքին ցանցեր: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 54 միլիոն 546 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: 31 միլիոն 343 հազար դրամի ներդրմամբ կառուցվում է Շողակաթի ինը թաղամասերի խմելու ջրատարի ներքին ցանցը, ինչի արդյունքում շուրջօրյա ջրամատակարարում կապահովվի գյուղի բոլոր տնտեսություններ համար:Դրախտիկի խմելու ջրատարի 3,6 կիլոմետր երկարության արտաքին ցանցի հիմնանորոգման երկու աղբյուրակապերի կառուցման համար հատկացվել է 23 միլիոն 203 հազար դրամ: Այս ծրագրի ավարտով էապես կբարելավվի գյուղի ջրամատակարարումը: Շինարարական աշխատանքները մեկնարկային փուլում են եւ կավարտվեն այս տարվա սեպտեմբերի վերջերին:

Սուբվենցիոն յոթերորդ ծրագրով նախատեսվում է Դրախտիկ գյուղի երկու թաղամասերի գազատարի ներքին ցանցի կառուցում, ինչի արդյունքում կգազաֆիկացվի մոտ 80 բնակարան: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 15 միլիոն դրամ, որի 60 տոկոսը տրամադրել  է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում եւ կավարտվեն մինչեւ ձմռան սկիզբը: Թե՛ ներդրումների, թե՛ կատարված շինարարության ծավալներով Շողակաթ համայնքն աննախադեպ հաջողություններ է արձանագրում: Բնակչության համար լուծում են ստանում կենսական նշանակության այնպիսի խնդիրներ, որոնց գոյության մասին  մարդիկ նույնիսկ երազել են տասնամյակներով՝ ճանապարհների, խմելու եւ ոռոգման ջրատարների, գազատարների , գիշերային լուսավորվածության ցանցերի  կառուցում: Ընդհանուր առմամբ, սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար այս տարի ծախսելու ենք 137 միլիոն 852 հազար դրամ»,-ներկայացրեց Սուլիկո Շուշանյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]