Քաղաքական 22:25 30/05/2020 Հայաստան

Միքայել Մինասյան. Գեներալ Արշակ Կարապետյանն գաղտնի գործուղվել է Վորոնեժ

«2016 թվականի ապրիլյան պատերազմի շուրջ կան բազմաթիվ հորինված և իրական պատմություններ։ Բայց կա մեկ հասարակական կոնսենսուս, որը միավորում է բոլորին՝ ներկա, նախկին իշխանություններին, էքսպերտներին, հասարակությանը»,- ասում է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն հերթական տեսանյութում, որը վերնագրել է «Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր»։

Ըստ նրա, այն է՝  Հայաստանի Զինված ուժերը և Արցախի Զինված ուժերը չնայած պատրաստ էին մարտական տեսանկյունից թշնամու գործողություններին, ինֆորմացիոն տեսանկյունից անպատրաստ էին։

«Նշանակում է, որ հայկական Զինված ուժերը չգիտեին կոնկրետ երբ, կոնկրետ ոնց, ինչպիսի ուժերով թշնամին լինելու է նախահարձակ։ Այդ բացթողման պատճառով նախորդ իշխանություններն աշխատանքից ազատեցին մի անձնավորության, որը ի պաշտոնե պատասխանատու էր այդ բացթողման համար։ Խոսում եմ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր ռազմական հետախուզության վարչության արդեն նախկին պետ գեներալ Արշակ Կարապետյանի մասին։

Ժամանակները փոխվեցին, Նիկոլ Փաշինյանը, որն այդ պատերազմը համարում էր մեծ պարտություն, Նիկոլ Փաշինյանը և իր ստի կայսրությունը, որը հորինել էին բազմաթիվ լեգենդեր, որ ունեցանք մեծ պարտություն, որովհետև տանկերում ջուր էր, ավտոմատները հին էին և չէին կրակում, զինվորներն անտռուսիկ էին, Նիկոլ Փաշինյանն արդեն նոր իրականության մեջ վերգտավ գեներալ Կարապետյանին և քանի որ ինքը սիրում է մարդկանց օգտագործել, ասաց, որ եթե ուզում ես դառնալ նոր Հայաստանի կարևոր անձնավորություն, դու պետք է քո ծառայությունները մատուցես»,- ասում է Մ. Մինասյանը։

Նախկին դեսպանը նշում է, որ գեներալ  Կարապետյանը սկսել է ծառայությունները մատուցել, սկզբնական շրջանում մատուցում էր «մարտի 1»-ի գործով, իսկ  հիմա  նա զբաղեցնում է  վարչապետի խորհրդականի պաշտոնը. «Բայց հիմա հարցնում եք՝ այս ամենը ինչ կապ ունի մեր նախորդ խոսակցությունների հետ։  Գեներալ Արշակ Կարապետյանն ամսի 23-ին գաղտնի գործուղվել է արդեն մեր կողմից սիրված, հարգված, արդեն հայկական միջազգային հետաքրքրությունների կենտրոն դարձրած Վորոնեժ»։

Նա հիշեցնում է, որ Հայաստանում, Ռուսաստանում գործում է  արտակարգ դրության ռեժիմ և գեներալ Կարապետյանը չէր կարող մեկնել Հայաստանից և հատել ՌԴ սահմանը որպես մասնավոր այց։

«Ուրեմն նա գնացել է որպես պետական պաշտոնյա, իսկ կառավարության կայքում դրա մասին ոչինչ չկա, հետևաբար նա գնացել է վարչապետի կամ գաղտնի հրամանով, կամ բանավոր հրամանով։ Իսկ ինչի համար է նա այդպես արել։ Շատ պարզ է, որովհետև Նիկոլ Փաշինյանը, որն արդեն վաղուց օգտագործում է գեներալ Կարապետյանին հատուկ և մութ գործերի համար, այս անգամ էլ ուղարկել է նրան Վորոնեժ, որպեսզի բանակցի Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ, որպեսզի նրանք օգնեն Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի վարչապետի ընտանիքին վերաբերվող ամենամեծ սկանդալը կապված մաքսանենգ ծխախոտի հետ, անեն ծածկադմփոց, չհարուցվի քրեական գործ։

Բայց այդտեղ գեներալ Կարապետյանի միսիան չի ավարտվել, որովհետև Նիկոլ Փաշինյանին սպասվում է էլ ավելի մեծ սկանդալ, որի մասին ինքն արդեն տեղյակ է, ինչի հետ կապված  արել է Ազգային ժողովի վերջին հիստերիան։ Նա գիտի, որ արդեն կան փաստերն, որոնք խոսում են, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ, ոմն Դավիթ Գալստյանի հետ միասին, ներգրավված են զենքի միջազգային առևտրի մեջ։ Դրա համար գեներալ Կարապետյանը Վորոնեժից մեկնում է Մոսկվա, որպեսզի այնտեղ բանակցի ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ, որպեսզի նույնպես փորձեն ծածկադմփոց անել այն սկանդալը, որն ուղիղ կապ ունի Հայաստանի անվտանգության հետ»,- ասում է Մ. Մինասյանը։

Մ. Մինասյանը նախ ներողություն է խնդրում, որովհետև առաջին անգամ լինելու է ոչ բաց մինչև վերջ, որովհետև, ըստ նրա, այս պատմության մեջ կան բաներ, որոնք կարող են վնասել մեր երկրի անվտանգությանը, պաշտպանական համակարգին, դրա համար լինելու է շատ զգույշ.  «Բայց պարտավոր եմ բացել այս խայտառակ պատմությունը, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր գրպանների պատճառով արդեն, բացի որ խաղում է մեր իմիջի հետ, նաև խաղում է մեր անվտանգության հետ։

Իսկ պատմությունը շատ պարզ է։ Նիկոլ Փաշինյանը ծխախոտից և ադամանդից հետո Հայաստանը ներքաշել է միջազգային զենքի առևտրի սև շուկա»։

Մ. Մինասյանի խոսքում ասում է, որ Հայաստանն իրավունք ունի գնել զենք և զինամթերք Ռուսաստանից ռուսական ներքին գներով, այսինքն՝ ՀՀ և ռուսական բանակը կարողանում են առնել Ռուսաստանի արտադրողներից զինք-զինամթերքը նույն գներով,  և այդ գները տարբերվում են միջազգային գներից մինչև 65 տոկոսով։

«Հետևաբար Նիկոլ Փաշինյանը հենց իմանում է, որ նախորդ իշխանությունները կարողացել էին բանակցել իր կողմից այդքան սկզբում չսիրված, հետո այդպես մոլագար ձևով  սիրված Ռուսաստանի հետ, այդ նրբությունը, միանգամից իր նոր ընկերոջ, ոմն Դավիթ Գալստյանի, նույն ինքը՝ պատրոն Դավիթ, միջոցով, մտածում են և իրականացնում են մի սխեմա, որի հիմքում հետևյալն է. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիազորում է Դավիթ Գալստյանին պաշտպանության նախարարության  միջոցով և տալիս է արտոնություն, որպեսզի նա Հայաստանի անունից պատվիրի, կոչենք դա 100 միավոր զենք, այնուհետև Հայաստանը գնում է Դավիթ Գալստյանի օֆշորից այդ 100 տեսակից ընդունենք 60-ը։ Այդ 60-ի համար վճարում է, 60 հատ զենքը գալիս է Հայաստան։ Թղթերով ամեն ինչ նորմալ է, կա մի բացառություն, որ այն 40-ը, որը սկզբնականում պատվիրել են, բայց չեն վճարել, Դավիթ Գալստյանը, որն արդեն ուներ պայմանավորվածություն երրորդ երկրների հետ, ուղիղ Ռուսաստանից ուղարկում է երրորդ երկիր։

Օրինակի համար՝ Արաբական Էմիրություններ։ Հասկանում եք ինչի՞ մասին է խոսքը, հասկանում եք՝ սա ի՞նչ է։ Սա խայտառակություն չէ, խայտառակությունը սիգարետն ու ադամանդն  է։ Սա արդեն ստորություն է։ Որովհետև այդ երրորդ երկրից զենքը հայտնվում է չորրորդ երկրում։ Չորրորդ երկրում կրակելուց հետո, իսկ բոլոր մասնագետները գիտեն, որ համարներով հնարավոր է զենքի ամբողջ նախորդ պատմությունն իմանալ։ Ես հնարավորինս փորձում եմ լինել դիվանագետ, մնալ առանց անունների։

Չորրորդ երկրում զենքն օգտագործելուց հետո Ռուսաստանում իմանում են, որ հայկական, Հայաստանին վաճառված զենքը հայտնվում է չորրորդ երկրում։ Որպեսզի չփչացնեն հարաբերությունները Հայաստանի հետ, որովհետև Հայաստանն իրենց համար Նիկոլ Փաշինյան չէ, Հայաստանը՝ Հայաստանի Հանրապետությունն է ու հայ ժողովուրդը, որոշում են պատժել այս մաֆիոզներին իրենց ձևով, հայտարարում են պերսոնա նոն գրատա Դավիթ Գալստյանին և տաս տարով արգելում ենք մուտքը Ռուսաստանի Դաշնություն՝ զրկելով Հայաստանի մոնոպոլիստին հնարավորությունից զենք և զինամթերք առնել Ռուսաստանի Դաշնությունից»,- ներկայացնում է Մ. Մինասյանը։ 

Նա տեսանյութում ցույց է տալիս մի փաստաթուղթ, որն ապացուցում է այս պատմությունը՝ Դավիթ Գալստյանի մուտքը ՌԴ արգելված է մինչև 2029 թվական։

«Երբ Նիկոլ Փաշինյանն իմացավ, որ Դավիթ Գալստյանի միջոցով այսուհետ չի կարող փող աշխատել և զենք ծախել երրորդ երկրներին Հայաստանի հաշվին, նոր ձև գտավ, թե ոնց շարունակել օգտվել Հայաստանի պաշտպանության նախարարության բյուջեից»,- ասում է Մ. Մինասյանը։

 


Շարունակությունը ու մանրամասն՝ տեսանյութում.



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}