211652_close_icon
views-count1198 դիտում article-date 13:29 07-12-2018

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին ժամը 12:15-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհներին (տեսանելիությունը՝ 20 մ) մառախուղ է: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Նմանատիպ նյութեր