News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է factor.am կայքի գլխավոր խմբագիր Արեւիկ Սահակյանի նկատմամբ կիրառված բռնությունը:

Միության տարածած հայտարարության մեջ նշվում է.

«Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը Երեւանի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անհայտ անձինք բռնություն են կիրառել factor.am կայքի գլխավոր խմբագիր Արեւիկ Սահակյանի նկատմամբ։ Մի քանի երիտասարդներ քաշքշել են լրագրողին, պոկել են նրա լրագրողական վկայականը, ինչպես նաեւ վնասել են աշխատող օպերատորի տեխնիկան։ Տարածքում գտնվել են բազմաթիվ ոստիկաններ, որոնք, Արեւիկ Սահակյանի վկայությամբ, որեւէ կերպ չեն փորձել կանխել իր նկատմամբ բռնությունը։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը դատապարտում է լրագրողի նկատմամբ իրականացված բռնությունը եւ իրավապահներից պահանջում է պարզել եւ պատասխանատվության ենթարկել տեղի ունեցածի մեղավորներին։ Ժուռնալիստների միությունը դատապարտում է նաեւ իրավապահ մարմինների անգործությունը՝ Ոստիկանությունից պահանջելով ծառայողական հետաքննություն իրականացնել եւ պարզել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչնդոտելու ընթացքում ոստիկանների դրսեւորած ոչ համարժեք վարքագծի պատճառները եւ պատասխանատվության ենթարկել անգործություն ցուցաբերած ոստիկաններին։

Այս օրերին Հայաստանը գտնվում է դրամատիկ իրադարձությունների հորձանուտում, որի առաջին գծում իրենց մասնագիտական գործունեությունը կատարող լրագրողներն են։ Կոչ ենք անում բոլոր կողմերին՝ հարգել լրագրողի մասնագիտական գործունեությունը՝ բացառելով որեւէ իրադրությունում լրագրողների նկատմամբ՝ ինչպես ակցիաների մասնակիցների, այնպես էլ՝ իրավապահ մարմինների կողմից լրագրողներին բռնության ենթարկելու հնարավորությունը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ