×


Սուրեն Փահլեւանյանի դերը Գագիկի եւ Լիդիայի ծանոթության հարցում

Գագիկ Մկրտչյանի եւ Լիդիա Գրիգորյանի ծանոթությունից 15 տարի է անցել: BRAVO.am-ի հետ զրույցում Դրամատիկական թատրոնի դերասանուհին մտաբերել է այդ օրը՝ նշելով, որ դերասան-հաղորդավար Սուրեն Փահլեւանյանը մեծ դերակատարում ունի այդ գործում:

«Մեր ծանոթությունը շատ խուճուճ եւ հետաքրքիր մանրամասնություններ ունի, նույնիսկ կարելի է կարճամետրաժ ֆիլմ նկարել: 2015 թվականի ապրիլի 2-ը ճակատագրական էր մեզ համար: Ընկերուհիներիս հետ գնացել էի Դրամատիկական թատրոն, որտեղ աշխատում էր Գագիկը: Ներկայացումը դեռ չէր սկսվել, երբ ընկերուհիս իր մտերիմ ընկերոջը՝ Սուրեն Փահլեւանյանին տեսավ, Գագիկն էլ նրա հետ էր: Մեկ շաբաթ անց, պատահմամաբ, հանդիպեցինք Նկարիչների միությունում, այնուհետեւ՝ Թատերական ինստիտուտում, որտեղ էլ պայմանավորվեցինք միասին Տիկնիկային թատրոն գնալ: Գագիկն իմացել էր իմ հեռախոսահամարն ու զանգել... Այդպես սկսվեց մեր մտերմությունը»,- պատմել է Լիդիան:

Գագիկ Մկրտչյանը եւ Լիդիա Գրիգորյանը


Այդ օրվանից կյանքն ամբողջովին փոխվել է.«Ճակատագիրը խելացի որոշում է կայացրել՝ մեզ միավորելով: Սիրո խոստովանություն կամ պաշտոնական առաջարկություններ չենք ունեցել. ամեն ինչ իր հունով գնացել է, եւ հասել ենք այստեղ: Մի օր հասկացա, որ առանց նրա կյանքն անիմաստ է: Երկուսս էլ շատ ենք գնահատում մեր սերը, մեր հարաբերությունները, մեր անցած ուղին, մեր ընտանիքն ու մեր համատեղ ձեռքբերումները: Ընտանիքում կարեւորում ենք փոխըմբռնումը, փոխվստահությունն ու փոխհամաձայնությունը»,-նշել է դերասանուհին:

Հոբելյանական օրն առովտյան համբույրով է արթնացրել ամուսնուն. «Նայեցինք իրար, վերլուծեցինք անցած 15 տարին, հասկացանք, որ շատ հին ենք (ծիծաղում է,-հեղ.)»:

Գագիկ Մկրտչյանը եւ Լիդիա Գրիգորյանը


Լիդիայի հետ զրուցել ենք նաեւ համավարակի հետեւանքով փոխված առօրյայի մասին.«Ակտիվ կենսակերպ ունեցող մարդու համար, ինչ խոսք, տանը մնալը բավական բարդ է: Հնարավորինս պահպանում ենք ինքնամեկուսացման կանոնները, դուրս ենք գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Նույնիսկ տանը բավական հագեցած օրեր ենք ունենում. երկու ակտիվ երեխայի հետ անհնար է ձանձրանալ, հակառակը՝ երբեմն նախանձում եմ այն մարդկանց, ովքեր հնարավորություն ունեն ձանձրանալու (ծիծաղում է,-հեղ.): Փոքր տղաս նոր քնի ռեժիմ է սահմանաել մեզ համար. քնում ենք առավոտյան ժամը 8-ին ու շուտ արթնանում. ժամը 11-ին առցանց ուսուցում ունենք: Հուսով եմ՝ շուտ կավարտվի այս մղձավանջն, ու բոլորս կանցնեք մեր բնականոն կյանքին»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին