Իրավունք 20:18 03/05/2018 Հայաստան

Դատախազությունը՝ լրագրողների նկատմամբ առերևույթ հանցագործունթյունների դեպքերով գործերի քրեադատավարական շարժընթացի մասին

ՀՀ դատախազությունն առաջնահերթ խնդիր դիտարկելով նախորդ մի քանի օրերի ընթացքում հանրապետությունում կատարվող զանգվածային միջոցառումների ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու ահազանգերին արագ արձագանքումը, նմանատիպ դեպքերին, առերևույթ հանցագործություն կատարած անձանց քրեաիրավական գնահատական տալու անհրաժեշտությունը՝ հնարավորինս օպերատիվ կերպով ապահովել է ինչպես ԶԼՄ-ներով այնպես էլ լրագրողների, նրանց ներկայացուցիչների կողմից տրված հաղորդումներին համապատասխան քրեադատավարական ընթացակարգերի կիրարկումը:

Ըստ այդմ՝ 2018թ. ապրիլի 13-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում նշված միջոցառումների լուսաբանման ընթացքում արձանագրվել է լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 17 դեպք: Դրանցից 12-ը՝ 14 լրագրողի վերաբերյալ, իրենց նկարագրությամբ պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշներ: ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից ՀՀ ոստիկանությանը, նախաքննական մարմիններին հանձնարարվել է քրեադատավարական կարգով ստուգել դրանցում ներկայացվող հանգամանքները և նյութերի նախապատրաստմամբ պարզել քրեական գործ հարուցելու հիմքերը:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, դրանցից 11 դեպքի առթիվ` 13 լրագրողի վերաբերյալ, արդեն հարուցվել են քրեական գործեր:

Մասնավորապես՝

1.Ապրիլի 21-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու ցուցումով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին են ուղարկվել ԶԼՄ հրապարակումներն այն մասին, որ  Նոր Նորքի խաչմերուկում անհայտ անձը հարվածել է «Lragir.am»-ի լրագրող Թեհմինե Ենոքյանի գլխին, քաշել են նրա
մազերից, պոկել պայուսակի քուղը:

«Lragir.am» վերլուծական կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում և բացատրություն է տվել կատարվածի վերաբերյալ՝ նշելով, որ Երևան քաղաքի Հերացի, Արմենակյան փողոցների և Մյասնիկյան պողոտայի խաչմերուկում մասնագիտական պարտականություններն իրականացնելիս մի խումբ անհայտ անձինք խոչընդոտել են իր՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

2. Ապրիլի 21-ին «CivilNet.am» լրատվական կայքի լրագրող Անի Գրիգորյանը ՀՀ ոստիկանությանն ահազանգել էր, իսկ ավելի ուշ նաև բացատրություն տվել այն մասին, որ իր լրագրողական պարտականությունները կատարելիս Երևանի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում քաղաքացիական հագուստով անձի կողմից խոչընդոտվել է իր մասնագիտական գործունեությունը և գողացել են իր բջջային հեռախոսը:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի ցուցումով դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի  164-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործը նախաքննություն իրականացնելու նպատակով ուղարկվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

3. Ապրիլի 21-ին ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ նույն օրը ժամը 15-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի ճանապարհին բողոքի ակցիան նկարահանելու և լուսաբանելու ժամանակ բռնություն է գործադրվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ: Այդ մասին ՀՀ գլխավոր դատախազություն էր ստացվել նաև «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցչի հաղորդումը: ՀՀ գլխավոր դատախազությունն ինչպես հրապարակումները, այնպես էլ հաղորդումն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու և ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: Արդյունքում դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով։

Լրագրողը ճանաչվել է տուժող և հարցաքննության ընթացքում տվյալներ ներկայացրել  ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ։ Կատարված համապատասխան քննչական գործողություններից հետո տվյալ անձին առաջադրվել է մեղադրանք: Նախաքննությունը շարունակվում է։

4. Ապրիլի 19-ին «sut.am» կայքի լրագրող Տիրայր Մուրադյանը ՀՀ ոստիկանության  Կենտրոնականի բաժնում հաղորդում է ներկայացրել այս մասին, որ առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, որպես լրագրող Երևան քաղաքի Արամի փողոցում գտնվող ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց իր լրագրողական  աշխատանքը կատարելիս՝ լուսանկարելիս, բռնության է ենթարկվել քաղաքացիական հագուստով երկու անձի կողմից։ Լրագրողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և ստացել անհրաժեշտ բուժօգնություն։

Հաղորդման հիման վրա լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ուղարկվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն:

Տիրայր Մուրադյանը ճանաչվել է տուժող։ Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

5. Ապրիլի 20-ին Տիրայր Մուրադյանը ՀՀ ոստիկանություն հաղորդում է տվել այն
մասին որ Երևան-Աբովյան մայրուղում իր մասնագիտական գործունեությունն
իրականացնելիս, չնայած լրագրողի վկայականը ներկայացնելուն, իրեն բռնի ուժով
նստեցրել են ոստիկանական մեքենա և հեռացրել, սակայն որոշ ժամանակ անց
վերադարձրել են նույն վայրը: Դեպքի առթիվ մայիսի 2-ին ՀՀ հատուկ քննչական
ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի
հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Տ. Մուրադյանը ճանաչվել է տուժող:

6. Ապրիլի 22-ին ահազանգ է եղել այն մասին, որ նույն օրվա գիշերը Երևանի
Գարեգին Նժդեհ հրապարակում կատարվող իրադարձությունները հեռախոսով
նկարահանելու միջոցով իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս մի
քանի ոստիկանների կողմից բռնության է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի
ծրագրերի թողարկիչ Անատոլի Եղիազարյանը՝ չնայած այն հանգամանքին, որ 
ներկայացրել է լրագրողի  վկայականը և մի քանի անգամ զգուշացրել, որ
«Ազատություն» ռադիոկայանից է։ Այս մասին հաղորդում է ներկայացվել նաև
«Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցչի կողմից: Դեպքի վերաբերյալ ԶԼՄ
հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ ՀՔԾ՝ դրանցում
ներկայացված հանգամանքներն ստուգելու, քրեադատավարական կարգով ընթացքը
լուծելու նպատակով: Արդյունքում ՀՀ ՀՔԾ-ում դեպքի կապակցությամբ հարուցվել
է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի, 308-րդ
հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Անատոլի
Եղիազարյանը ճանաչվել է գործով տուժող և հարցաքննվել, նշանակվել է
դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ
օպերատիվ-որոնողական, քննչական և այլ դատավարական գործողություններ՝
առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը ճշտելու, դեպքի
բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

7. Ապրիլի 22-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Երևանի
Հանրապետության հրապարակում սև դիմակով ոստիկանը հարձակում է գործել
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նաիրա Բուլղադարյանի վրա, հարվածել է
նրա ձեռքին և գցել տեսախցիկը՝ թույլ չտալով նկարահանում իրականացնել։ Այդ
կերպ խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը: Տեղի
ունեցածի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել նաև «Ազատություն»
ռադիոկայանի ներկայացուցչի կողմից: ՀՀ գլխավոր դատախազությունը կատարվածի
վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները և հաղորդումն ուղարկել է ՀՀ ՀՔԾ՝ դրանցում
ներկայացված հանգամանքներն ստուգելու, քրեադատավարական կարգով նյութեր
նախապատրաստելու և կատարվածին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:
Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի
164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

8. Ապրիլի 17-ի ուշ երեկոյան էեկտրոնային լրատվամիջոցները տեղեկատվություն
են հրապարակել ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը Երևանի Մաշտոցի
պողոտա-Թումանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի ունեցող
իրադարձությունները լուսաբանող «Factor.am» լրատվական կայքի գլխավոր
խմբագիր Արևիկ Սահակյանի և օպերատոր Գևորգ Մարտիրոսյանի վրա մի խումբ
անձանց կողմից հարձակման և բռնության ենթարկվելու, նրանց լրագրողական
գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ: Մասնավորապես՝ մի քանի
երիտասարդներ քաշքշել են լրագրողին, պոկել նրա լրագրողական վկայականը,
ինչպես նաև վնասել օպերատորի տեխնիկան: Մի խումբ անձանց կողմից զանգվածային
անկարգություններ կատարելու, ինչպես նաև լրագրողի մասնագիտական օրինական
գործունեությանը խոչընդոտելու և նրան տեղեկություններ տարածելուց
հրաժարվելուն հարկադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի նախ՝ 225-րդ
հոդվածի 2-րդ մասով, ապա գործի նյութերով՝ 164-րդ հոդվածի 1-ին մասի
հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

9. 2018 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 17:15-ին, ՀՀ ոստիկանությանն ահազանգել
է «Հանրային ռադիո» ՓԲԸ-ի տնօրեն Մարկ Գրիգորյանը՝ հայտնելով, որ ուղիղ
հեռարձակմամբ տեսել է, թե ինչպես են Երևանի Ավան վարչական շրջանում գործող
«Հարսնաքար» ռեստորանի մոտ դիմակավորված անձիք ծեծում ռադիոկայանի
աշխատակից, լրագրող  Վրույր Թադևոսյանին:  Նույն օրը երեկոյան վերջինս
հաղորդում է տվել այն մասին, որ ժամը 18:30-ի սահմաններում Երևանի Ավան
վարչական շրջանի Հրաչյա Աճառյան փողոցում լրագրողական պարտականություններն
իրականացնելիս դիմակավորված քաղաքացիական հագուստով անհայտ անձիք
մահակներով հարվածներ են հասցրել իր գլխին, ոլորել են իր ձեռքերը՝
պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև մահակներով հարվածել և վնասել են իր
ավտոմեքենային՝ պատճառելով նյութական վնաս: Լրագրողը նշել է նաև, որ
հափշտակել են իր «IPad Air 2» տեսակի պլանշետը, «Samsung Galaxy J7»
բջջային հեռախոսը, ինչով խոչընդոտել են իր լրագրողական մասնագիտական
օրինական գործունեությանը: Դեպքի առթիվ 2018 թվականի ապրիլի 25-ին ՀՀ
ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին
մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ և
նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք
վարչական շրջանների քննչական բաժին: Լրագրողին հասցված վնասի չափը պարզվում
է: Լրագրողը ճանաչվել է տուժող նաև նշանակվել են դատաապրանքագիտական և
դատաբժշկական փորձաքննություններ:

10. Ապրիլի 22-ին ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ
ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառման արդյունքում, ի թիվս այլ
քաղաքացիների, վնասվածքներ են ստացել Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության
օպերատորներ Համբարձում Պապոյանը եւ Արմեն Պետրոսյանը: Նշվել է նաև, որ
վերջինիս նկատմամբ ոստիկանները բռնություններ են գործադրել, ինչի հետևանքով
շտապ բուժօգնության մեքենայով նա տեղափոխվել  է հիվանդանոց: Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից բռնություն գործադրելով  զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ: Համբարձում Պապոյանը եւ Արմեն Պետրոսյանը ճանաչվել են տուժողներ:

11. Ապրիլի 22-ին «Factor.am» ինտերնետային կայքում տեղեկատվություն է
հրապարակվել այն մասին, որ Էրեբունի վարչական շրջանում իր օրինական
մասնագիտական գործունեությունն իրականացնելիս մի խումբ դիմակավորված անձանց
կողմից քարերի և բռունցքների կիրառմամբ բռնություն է գործադրվել նույն
կայքի օպերատոր Հովհաննես Սարգսյանի նկատմամբ:

12.  Ապրիլի 22-ին, ըստ ԶԼՄ հրապարակումների՝ Էրեբունի վարչական շրջանում
մի խումբ դիմակավորված անձանց կատարած նույն գործողությունների հետևանքով
առերևույթ խոչընդոտվել է նաև «Shantnews.am»-ի թղթակից Արտակ Խուլյանի
օրինական մասնագիտական գործունեությունը:

Նկատի ունենալով վերոնշյալ երկու դեպքերի վերաբերյալ ձեռք բերված փաստական
հանգամանքները՝ որոշում է կայացվել երկու դեպքով քննությունն իրականացնել
ապրիլի 22-ին մի խումբ անձանց կողմից բռնության գործադրմամբ զանգվածային
անկարգություններ կատարելու հանցագործության դեպքի առթիվ Երևան քաղաքի
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում ապրիլի 23-ին
ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված
քրեական գործի շրջանակում՝ մեկ վարույթում: Հարուցված քրեական գործի
շրջանակում Հովհաննես Սարգսյանը և Արտակ Խուլյանը ճանաչվել են տուժող,
նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու մասին
մնացած  5 ահազանգերի վերաբերյալ, որոնցով ընթացքը լուծելու համար
լրացուցիչ ստուգման անհրաժեշտություն էր առաջացել, ՀՀ գլխավոր
դատախազության հարցմամբ ձեռք են բերվել լրացուցիչ տեղեկություններ և
փաստական տվյալներ, որոնք այսօր ուղարկվել են նախաքննական մարմիններ՝ ՀՀ
քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով
նյութեր նախապատրաստելու համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հետևյալ
դեպքերին:

1. «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Նարեկ Կիրակոսյանն ահազանգել է, որ
ապրիլի 18-ին, մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում տեղակայված զրահատեխնիկան
լուսանկարելու համար ենթարկվել է հետապնդման, ինչով խոչընդոտվել է իր
մասնագիտական աշխատանքային գործունեությունը։

2.«Media.am»-ի լրագրող  Գայանե Ասրյանը հայտնել է, որ ապրիլի 22-ին
Էրեբունի-Արցախ փողոցների խաչմերուկում տեղի ուենցող իրադարձությունները
լուսաբանելիս սև դիմակով ոստիկանի կողմից հարված է ստացել, ինչով
խոչընդոտվել է իր մասնագիտական պարտականությունների կատարումը։


 3. Ապրիլի 22-ին երեկոյան Հանրային ռադիոյի թղթակից Ազա Սարգսյանն իր
ֆեյսբուքյան էջում դրված տեսանյութում տեղեկացնում է, որ Սայաթ-Նովա-Մաշտոց
պողոտաների խաչմերուկում ոստիկանի կողմից փորձ է կատարվել խոչընդոտել ուղիղ
եթերի հեռարձակումը։

4. «CivilNet.am»-ի լրագրող Թաթուլ Հակոբյանը նշված կայքում տեղադրված
տեսանյութում նշում է, որ խոչընդոտելով իր օրինական մասնագիտական
գործունեությունը՝ ոստիկանները խանգարում են իրեն նկարահանել տվյալ պահին
տեղի ունեցող իրադարձությունները:

5. «CivilNet.am»-ի լրագրող Ալինա Նիկողոսյանը լրատվամիջոցին հայտնել է, որ
Երևան քաղաքի Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչերուկում տեղի ունեցող
իրադարձություններն ուղիղ եթերով նկարահանելու ընթացքում ոստիկանի կողմից
բռնություն է կիրառվել իր նկատմամբ և խոչընդոտվել է իր մասնագիտական
գործունեության իրականացումը:

Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել օրենքով
սահմանված բոլոր միջոցները՝ արձանագրված առերևույթ հանցագործության
հանգամանքները, ինչպես նաև հանցանք կատարած անձանց պարզելու, վերջիններիս
արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:30
Սոս Սարգսյանի անվան թատրոնի դերասան Արման Նավասարդյանը աջակցում է Տավուշի շարժմանը
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}