Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վահան Տերյանի գրքերի տարբեր տարիների հրատարակությունները ներկայացվեցին մեկ ցուցահանդեսում

Վահան Տերյանի գրքերի տարբեր տարիների հրատարակությունները ներկայացվեցին 
մեկ ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վահան Տերյանի ծննդյան 135-ամյակի առթիվ փետրվարի 12-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց «Տերյանի բանաստեղծական արվեստը» խորագրով ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկայացված են հեղինակի գրքերի տարբեր տարիների հրատարակություններ, ամսագրեր, ալբոմային հրատարակություններ, մամուլի անդրադարձները Տերյանին: Եզակի նմուշներից է «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն` Տերյանի ինքնագրով: Գիրքը պահվում է գրադարանի Անձեռնամխելի գրականության բաժնում:

«Տերյան մշակութային կենտրոն»-ի նախագահ Առուշան Հակոբյանը ցուցադրությանը ներկայացրել էր Վահան Տերյանի անձնական թաշկինակը և նրա ձեռագրերից մեկը:

«Ձեռագիրն ինձ նվիրել է Տերյանի դստեր` Նվարդ Տերյանի դասընկերուհի, մտերմուհի Նինան: Հիշում եմ` Տերյանի 120-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ հանդես եկա հիմնական զեկույցով, որը Նինային շատ դուր եկավ: Զեկույցի մի օրինակը նվիրեցի նրան: Նինան շատ հուզված ասաց, որ իր մոտ է Տերյանի ձեռագիրը` «Աշխարհից ես չեմ տրտնջում» բանաստեղծությունը: Հաջորդ օրը Նինան ձեռագիրն ինձ հանձնեց»,-պատմեց Հակոբյանը:

Անդրադառնալով թաշկինակին, որի վրա գրված է «ԿԵՑՑԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» և մի քանի տարբեր ձևավորումներով դրոշ է պատկերված` Հակոբյանը նշեց, որ այն 2009 թվականի հունվարի 29-ին իրեն է հանձնել թարգմանիչ Գևորգ Էմինի որդին`Արտաշես Էմինը: «Թաշկինակը պետք է պահվեր ՀՀ սահմանադրական դատարանի ստեղծվելիք թանգարանում:  Թանգարանը չստեղծվեց, և թաշկինակը մնաց ինձ մոտ»,-ներկայացրեց Առուշան Հակոբյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]