News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այս պահին «Սանիթեք» ընկերության 5 նոր աղբատար մեքենաներ հատում են Հայաստան-Վրաստան սահմանը եւ վաղը արդեն կլինեն Երեւանում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Երեւանք աղաքում աղբահանության խնդրին:

Նրա խոսքով, իրենց առաջին քայլերից մեկը եղել է Երեւանի աղբահանության խնդրի շուրջ քայլեր կատարելը. «Ինչպես բոլորը, մենք էլ մտահոգ ենք Երեւանի աղբահանության խնդրով: Այդ առնչությամբ, ՀՀ վարչապետի հանձնարարականի հետ կապված հանդիպումներ եմ ունեցել թե «Սանիթեք»-ի գործադիր տնօրենի, թե Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ: Այս հանդիպումները բերել են նրան, որ «Սանիթեք»-ը վերջին ամիսներին երկու անգամ տուգանվել է՝ իր պարտավորություններում թերանալու համար: Իհարկե, կան խնդիրներ կապված աղբարկղերի այրման հետ, այդուհանդերձ, խնդիրը լուծում է պահանջում:

Մեր անմիջական միջամտությամբ եւ պահանջով, «Սանիթեք»-ը միջոցներ է ձեռնարկել նոր աղբահան մեքենաներ ներմուծելու վերաբերյալ եւ ուրախությամբ պետք է փաստեմ, որ այս պահին 5 նոր մեքենաներ, որ խոստացվել էր, հատում են Հայաստան-Վրաստան սահմանը: Վաղը, դրանք կլինեն Երեւանում եւ աղբահանության խնդիրը ավելի նորմալ կիրականացվի»,-հայտարարեց նախարարը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ իրենք հույս չեն դնում միայն «Սանիթեք»-ի վրա եւ փորձել են նաեւ ապահովագրական որոշ քայլեր կատարել, որովհետեւ վստահություն չկա հիշյալ ընկերության նկատմամբ, որը բազմիցս խոստումներ է տրվել քաղաքապետարանին ու կառավարությանը, բայց խախտել է պայմանագրի կետեր:

«Ու որպեսզի Ֆրանկոֆոնիայի օրերին եւ Երեւանի տոնի օրերին խնդիրներ չունենանք, ես հանձնարարական եմ տվել մեր համապատասխան գերատեսչություններին, նաեւ Կամո Արեյանի հետ քննարկել ենք այլ համայնքներից տեխնիկա ներգրավելու հարցը: Արդեն իսկ նախանշված են,թ ե որ համայնքներից է հնարավոր պերել տեխնիկան: Անկախ «Սանիթեքի» աշխատանքներից, վստահաբար կարող ենք ասել, որ տոներին ընդառաջ Երեւանը պատրաստ կլինի ընդունել հյուրերին որպես մաքուր քաղաք»,-ընդգծեց  Պապիկյանը:

Տպել
Ամենաշատ