×


«Տեսեք, թե ինչեր ենք ստեղծելու»․ TotoGaming-ը կֆինանսավորի Միհրան Հարությունյանի մարզական գործունեությունը

«TotoGaming»-ը մշտապես փորձում է իր շուրջը հավաքել պայքարող մարդկանց՝ իսկական մարտիկների, եւ աջակցել հայկական սպորտին: «Մոռացի՛ր պարտվելու մասին. պարտվել չկա, կաս միայն դու ու քո նպատակները»՝ առաջնորդվելով այս ուղերձով՝ ընկերությունը հանձն է առել սիրված մարզիկ, հունահռոմեական ոճի ըմբիշ, ներկայումս խառը մենամարտերում հանդես եկող Միհրան Հարությունյանի մարզական գործուենության հովանավորչությունը։

Նախաձեռնության գլխավոր նպատակն է հնարավորինս աջակցել մարզիկներին եւ խթանել սպորտի ու առողջ ապրելակերպի տարածումը մեր հասարակությունում։ Այս գաղափարի իրագործման ճանապարհին «TotoGaming»-ը հանդես է գալու որպես Միհրան Հարությունյանի պաշտոնական հովանավոր՝ համատեղ իրագործելով բազմաթիվ ծրագրեր։

Միհրան Հարությունյանը


Հովանավորչական նախաձեռնության նպատակների ու ակնկալիքների մասին «Digitown Auditorium»-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են «TotoGaming» ընկերության ներկայացուցիչներն ու Միհրան Հարությունյանը։

«Մեր համագործակցությունը շատ խոստումնալից է առաջին հերթին ինձ համար։ Մենք շատ լավ մտքեր ունենք Հայաստանում սպորտի զարգացման հետ կապված եւ ուզում ենք՝ սպորտով զբաղվեն ոչ միայն պրոֆեսիոնալները, այլեւ այն նորաձեւ դառնա մեր երկրում յուրաքանչյուրի համար։ Այդպիսով մեր հասարակությունը կամրանա եւ ավելի ուժեղ կդառնա։ Գիտեք, ինձ համար շատ մեծ պատիվ է աշխատել այսպիսի թիմի հետ, անկեղծ՝ ես շատ մեծ հպարտությամբ եմ ներկայացնելու «TotoGaming»-ը։ Սա ինձ համար պարզապես համագործակցություն չէ, կարծես աշխատանք է ընտանիքի հետ։ Դրա համար տեսեք, թե մենք ինչեր ենք ստեղծելու, ես ձեզ խոստանում եմ»,- ասաց Միհրանը։



«TotoGaming» ընկերության մարքեթինգի տնօրեն Թերեզա Թոքմաջյանն էլ իր խոսքում նշեց, որ համատեղ իրականացվելիք նախագծերը շատ տարբեր ու բազմաբնույթ են լինելու եւ վերաբերելու են ոչ միայն սպորտին։ Փոքր-ինչ բացելով փակագծերը՝ նա ասաց, որ Միհրանի օգնությամբ նաեւ խոսելու են սպորտում գենդերային անհավասարության մասին։ Այսինքն՝ կարեւորում են այն փաստը, որ սպորտը բոլորի համար է․«Այն մոտեցումները, որ մենք ունենք սպորտի զարգացման հետ կապված, համընկնում են, ու վստահ եմ՝ այս մեկ տարվա ընթացքում ուղղակի ցնցելու ենք սպորտի նկատմամբ բոլորի պատկերացումները Հայաստանում»։

Շարունակելով թեման՝ Միհրան Հարությունյանն էլ ընդգծեց, որ աղջիկները նույնպես պիտի հնարավորություն ունենան պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելու եւ իրենց ընտրությունից չամաչելու․«Թեեւ ինքս այնքան էլ կողմ չեմ կանանց ներգրավվածությանն այնպիսի սպորտաձեւերում, ինչպիսիք են բռնցքամարտը, ըմբշամարտը, ծանրամարտը կամ խառը մենամարտերը, բայց քանի դեռ այդ սպորտաձեւերը կան, եւ կանանց թույլատրված է այդտեղ հանդես գալ, ապա մենք պիտի միասին լինենք։ Հակառակ դեպքում մենք թույլ ենք։ Կանայք նույնպես պիտի հաղթանակներ գրանցեն մեծ հարթակներում, մեդալների արժանանան, թիմի համար բարձր վարկանիշ ապահովեն, ինչպես աշխարհի մյուս երկրներում։ Եթե նախկինում մարդիկ թերահավատորեն էին վերաբերվում, օրինակ, կանանց մասնակցությամբ ըմբշամարտերի գաղափարին, ապա այժմ շատերը հետաքրքրությամբ դիտում են, ինչպես ես։ Դե, ես ընդհանրապես սիրում եմ նայել կանանց (ժպտում է,- հեղ․)»։

Թերեզա Թոքմաջյանը եւ Միհրան Հարությունյանը


Ինչպես հայտնի է, Միհրան Հարությունյանը նախորդ տարիներին հասցրել էր մարզադպրոցներ հիմնել Հայաստանում ու Արցախում։ Մարզիկի առաջիկա նպատակներից է լինելու նաեւ նոր մարզադպրոցների հիմնումը հատկապես այն շրջաններում, որտեղ հնարավորություններն ավելի քիչ են․«Իմ անձնական մենեջերի եւ մեր թիմի հետ Արցախում ստեղծել էինք երեք մարզադահլիճ։ Ցավոք, նրանցից մեկը գնդակոծվել է, մյուս երկուսը մնացել են չճանաչված տարածքներում. ես դա այդպես եմ կոչում (նկատի ունի Արցախի ժամանակավորապես կորցրած տարածքները -խմբ.): Կարող եմ ասել՝ այն, ինչ մենք ներդրել էինք, հենց այնպես չէր, իզուր չէր, բոլորը մարզվում էին։ Բայց ունենք այն, ինչ ունենք, դրա համար պետք է շարժվել առաջ, ստեղծել նոր դպրոցներ ու գոնե ոչ շատ մեծ դահլիճներ»,- ասաց նա։

Միհրան Հարությունյանը


Խոսելով նաեւ սպորտի ոլորտում իր անձնական նպատակներից ու ծրագրերից՝ Միհրանը նշեց, որ նախատեսում է մինչ հաջորդ Օլիմպիական խաղերին հասնելը սկսել Հայաստանի ազգային առաջնությունից։ Այնուհետեւ նպատակ ունի մասնակցել Աշխարհի առաջնությանը․«Դա այն է, ինչ հիմա կա իմ գլխում ու ցանկություններում։ Իսկ մինչ այդ դեռ երկու մենամարտ էլ կա իմ պայմանագրով նախատեսված։ Ուզում եմ հաղթել այդ հանդիպումներում, այնուհետեւ անցնել օվկիանոսը եւ հանդես գալ լավագույն կազմակերպություններում։ Հետո միայն, եթե ինձ համար դեռ արդիական լինի, գուցե վերադառնամ ըմբշամարտ։ Բայց անկեղծ ասած՝ ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս։ Ուզում եմ այս սպորտաձեւում դիրիժոր լինել, որին կհետեւեն նվագախմբի մյուս անդամները»։

Թերեզա Թոքմաջյանը եւ Միհրան Հարությունյանը


Ամփոփելով խոսքը՝ Թերեզա Թոքմաջյանն էլ հավելեց, որ առաջիկայում նախատեսում են նաեւ հանդիպումներ կազմակերպել սպորտասերների հետ, որտեղ Միհրանը կկիսվի իր փորձով, կպատմի իր անցած ճանապարհի մասին, կոգեւորի երիտասարդներին հետեւել իր օրինակին եւ միշտ ձգտել լավագույնին․«Նախագծերը դեռ վերջնական չեն։ Այսինքն՝ կախված սպորտասեր հասարակության պահանջներից ու հետաքրքրություններից՝ մենք հնարավորինս փորձելու ենք սպորտին փոխանցել այն մոտեցումները, որոնք միասին կստեղծեն «TotoGaming» ընկերությունն ու Միհրան Հարությունյանը։ Մենք եղել ու շարունակելու ենք լինել սպորտի կողքին եւ հուսով ենք՝ այս տարին ուժեղ ու չեմպիոնական է լինելու բոլորիս համար»։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին