Քանյե Ուեսթը և Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսից երեխաների հետ տեղափոխվում են Քանյեի հայրենի Չիկագո: Այս մասին հայտարարել է Ուեսթն ինքը, գրում է TMZ-ը։
«Ես պետք է բոլորիդ հայտնեմ, որ հետ՝ Չիկագո եմ գնում և այլև երբեք չեմ հեռանա այնտեղից»,- հայտարարել է Ուեսթը:
Քարդաշյան-Ուեսթ զույգին մոտ գտնվող աղբյուրների տվյալներով՝ աստղային ընտանիքն արդեն տուն է գտել Չիկագոյում, սակայն մտադիր չէ վաճառել Լոս Անջելեսում ունեցած անշարժ գույքը:
Բացի այդ, Քանյեի YEEZY բրենդի գրասենյակը նույնպես Կալաբասասից Չիկագո կտեղափոխվի։