Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նոյեմբերի 22-ը՝ հիշատակի օր. Մայր Աթոռում արարողություն կկատարվի Սուրբ Տրդատի բաց խորանին

Նոյեմբերի 22-ը՝ հիշատակի օր. Մայր Աթոռում արարողություն կկատարվի Սուրբ 
Տրդատի բաց խորանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օրը՝ նոյեմբերի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացվի հիշատակի արարողություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ արարողությունը կկատարվի նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օրեր առաջ հանդես եկան կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։ Որոշվեց այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշատակի արարողությունը, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի Սուրբ Պատարագից հետո՝ ժամը 13։30-ին, Սուրբ Տրդատի բաց խորանին»,-ասված է հաղորդագրությունում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am